>

Ալիս Սողոմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

ՆԵՐՔԻՆ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ
Բոլոր երկրներում հեղափոխություն անողների ուշադրությունը նախ հեռագրատներն են եղել, ասել է՝ կապի միջոցներին տիրապետելու անհրաժեշտությունը:




Քոչարյանի զոհերը

Ժամանակակից աշխարհում հեռագրատուն ասածն ընդունենք ռադիոն ու հեռուստատեսությունը:
Թավշյա հեղափոխության իմ հարգելի լիդերներ, մոռացե՞լ եք, թե հեղափոխության օրերին մի ակնոցավոր կին ի՜նչ ջանքերով էր ուղիղ եթեր պահանջող հեղափոխական Նիկոլ Փաշինյանին հեռու պահում եթերից:




Հիմա Դուք՝ Նիկոլ Փաշինյան, իմ շատ հարգված մարդ, իմ ընտրած Վարչապետ, ինչպե՞ս չըմբռնեցիք, որ Ձեր կատարած հեղափոխության առաջին քայլը պիտի լիներ ռադիոյից ու հեռուստատեսությունից կեղտերը մաքրելը: Ինչո՞ւ այդքան ուշացրիք հեղափոխության առաջադրած այս առաջին քայլն անելը: Հիմա Դուք էլ, մենք էլ քաղում ենք Ձեր այդ ուշացման դառը պտուղները: Չնայած դեռ ուշ չի:

Այդ մարՔրիտ կոչվածը՝ Մարգարիտ Գրիգորյանը, նախկին ու հիմիկվա կարկառուն հանրապետականը, նախորդ իշխանությունների դրածոն ու նրանց փայփայածը, որ շարունակում է զբաղեցնել հեռուստատեսության տնօրենի պաշտոնը, ուրիշ էլ ի՞նչ օյիններ անի Ձեր գլխին, որ վերջապես հասկանաք, թե ականներից ամենավտանգավոր ականն է հեռուստատեսություն կոչված այս չափազանց կարևոր հիմնարկում:


Թող հիմա հազար աղերսով երկրի թիվ մեկ հեռուստատեսության պատասխանատուները հայտարարեն, թե օրինական են ապահովել բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները: Չե՛մ հավատում դրանց անկեղծությանը: Էդ ի՞նչ արդարացում է, դուք՝ պետության միջոցներով սնվողներ, ի՞նչ է, չգիտեի՞ք, որ ձեր ասած հեռուստատեսությունները պիտի անմիջապես բռնեին Վարչապետի նախաեթերային կադրերն ու շտապեին իրենց քիմքին (ասել է՝ ընդդիմադիրներին) հաճո կլիպներ սարքեին ու աշխարհով մեկ տարածեին: Այն էլ ինչպե՜ս օգտվեցին, ու, ձեր իմացությամբ, փորձեցին վարկաբեկել երկրի Վարչապետին:

ՄարՔրիտի այդ խաղը, որ նաև հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի դեմ էր, դարձավ երկրի Վարչապետին վարկաբեկելու դավադիր քայլ: Ու այդ, (Նժդեհի ասած) ներքին տականքը շարունակում է մնալ հեռուստատեսության տնօրեն, դեռ մի հատ էլ «հիմնավորում է», թե օրինական է կապուղին բաց պահելը: Ի՞նչն է օրինական, այ…
Ուղիղ եթերի պատրաստվող Վարչապետն ի՞նչ իմանար, թե նախաեթերային այդ պահերը բաց պահելով ի՜նչ մախինացիա ես պատրաստել, չէ՞ որ քո դավադրությունից անտեղյակ՝ պատրաստվելով եթերի, Վարչապետը կարող էր և՛ հազալով կոկորդը մաքրել, և՛, ասենք, փռշտալ:
Վարչապետն, այո, դա չէր կարող իմանալ, բայց դու՝ մարՔրիտ, հրաշալի գիտեիր դա, գիտեիր ու դիտավորյալ ես արել: Դու լա՜վ գիտեիր, մարՔրիտ, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ առաջ, այլ ոչ թե 10 կամ 20 րոպե առաջ։

Գիտեիր, բայց արեցիր բարոյազուրկ քո քայլը: Արդար կեցվածքդ ապահովեցիր քեզ այդտեղ պահող այն մութ ուժերին, որոնք քեզ նմանների աշխատանքով, քեզ նմանների ամենօրյա վայրահաչումներով զուր հույսեր են փայփայում, թե Վարչապետին ծաղրելով կարող են ժողովրդի մոտ թյուր կարծիք սերմանել նրա նկատմամբ:


Չէ, հա…
Բայց ես շարունակում եմ զարմանալ, թե երկրի ընտրովի ղեկավարն ինչո՞ւ չի կարողանում քեզ ռադ անել այդտեղից: Դու այդ ի՞նչ կապեր ունես երկրի բարձր իշխանության խութերում, որ քեզ՝ հհկ-ական մնացուկիդ, շարունակում են փայփայել: Երևի քո այդ կապերից զգուշանալով է, որ Արա Շիրինյանը ընդունակ չի հեռուստատեսությունն ազատել քեզ նման նենգ ու թաքնված հակահեղափոխականից: Քո նենգությունը Արա Շիրինյանին ժամանակին փաստերով վկայեց հեռուստատեսությունում աշխատելու մեծ փորձ ունեցող, կինովավերագրող Տիգրան Պասկևիչյանը, բայց արդյունքում դու՝ մարՔրիտ, էլի մնացիր քո տեղում, իսկ Տիգրանը կամովին լքեց խորհրդականի պաշտոնը:

Հիմա մենք ի՞նչ իմանանք, թե հեռուստատեսությունում դրված այս ականները ե՞րբ և ո՞ւմ գլխին կպայթեն:
Վարչապետը հիմա՞ էլ պիտի լռի, հիմա՞ էլ պիտի հապաղի իր դեմ գործող այդ աղբանոցը մաքրելուց:


Աստված իմ, ինչ-որ շատ չե՞նք թույլ տալիս, որ ակտիվանան, շատ աշխուժանան այդ սրբապիղծ ընդդիմադիր կոչվածները: Ցավալի, շատ ցավալի է ներկա իշխանավորների այս դանդաղկոտությունը:

…Շարունակելով վստահել Ձեզ, Վարչապետ Նիկոլ Փաշինյան, ես՝ թավշյա հեղափոխությանն աջակցողս ու հավատացողս, իրավունք ունեմ պահանջելու, որ, թեպետ ուշացած, բայց ժամանակ գտնեք ու հեռուստատեսություն կոչվող այդպիսի կարևոր կառույցը մաքրեք ականներից: Դրանք չափազանց վտանգավոր են:
Սպասումով՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Այդ մարՔրիտ կոչվածը՝ Մարգարիտ Գրիգորյանը, նախկին ու հիմիկվա կարկառուն հանրապետականը… появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->