>

Լիզա Ճաղարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Դեռ հիշողներ կլինեն, որ Սփյուռքից «ձայն մը հնչեց», թե ինչպես է Մարգարիտան եթերի իրավունքը մի չալաղաջի գնով նվիրել փեսա Միշիկի հեռուստաալիքին։




Քոչարյանի զոհերը

Էն ժամանակ էլ անհեթեթագույն պատճառաբանություններով «հիմնավորեցին», որ Հ1-ը «լավագույն» տարբերակն է ընտրել, եւ պարոն վարչապետն էլ երկու ձեռքով պաշտպանեց այդ «հիմնավորումները»։
Հիմա էլ նույնն է։




«Հայկական ժամանակը» նախանձելի օպերատիվությամբ հրապարակում է Հ1-ի «մուննաթները», էնպես որ՝ համակերպվեք՝ Մարգարիտան անփոխարինելի է, անփոխարինելի է Միշիկը,


անփոխարինելի են նաեւ ռոբասերժիկների ժամանակվա «աշխույժ» զանազան էժանագին շոումենները եւ, անշուշտ,

միակ «կինո»ռեժիսոր Քեշիշյան Հրաչը, «Երաժշտական փոստարկղ» անմահ ստեղծագործությունը եւ առհասարակ բոլոր ժամանակների լպրծունները։


Լվացվեք խնամքով, դիմակ կրեք, ձեռնոց հագեք, մարզանք արեք։
Մեկ-երկու, մեկ-երկու, մեկ-երկու։

Կարելի է նաեւ այս տարբերակը՝ մեկ-երկու-երեք-չորս, մեկ-երկու-երեք-չորս…
Չմոռանաք շնչել եւ արտաշնչել։

Сообщение Մարգարիտան եթերի իրավունքը մի չալաղաջի գնով նվիրել փեսա Միշիկի հեռուստաալիքին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->