>

Կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց հետո մարդու մոտ զարգանում է ամենեւին ոչ թոքաբորբ, այլ միանգամայն այլ բան: Ինչպես հայտնում է newsru.com-ը, COVID-19-ի զոհերի դիահերձման ժամանակ հայտնաբներվել են անոթների պատերի ախտահարումներ, ինչպես նաեւ հեմոգլոբինի ախտահարում:

«Սա ամենեւին թոքաբորբ չէ: Թոքաբորբին հատուկ է հիվանդության բորբոքային ծագումը՝ մանրէային կամ մանրէավիրուսային հարուցիչով, կամ հարուցիչների բարդ զուգակցության ձեւավորմամբ, որից հետո զարգանում է տեղային բորբոքային պատասխան»,- «Նորությունների հանրային ծառայության» հետ հարցազրույցում ասել է բժիշկ-պաթոլոգոանատոմ, կլինիկական դեղագործ Ալեքսանդր Էդիգերը:

Նրա խոսքով՝ «սովորական» թոքաբորբի դեպքում բորբոքումն «ունենում է ժամանակի իմաստով բավականին օրգանական պրոցես, եւ այդ պրոցեսը պետք է հետեւանք ունենա: Հետեւանքները կարող են մի քանիսը լինել, ամենածայրահեղ դեպքում՝ ճակատագրական վախճան, հիվանդացածի մահ»:




Քոչարյանի զոհերը

Իսկ հիվանդության դեպքում, որը զարգանում է կորոնավիրուսով վարակվածների մոտ, ախտահարվում են անոթների պատերը եւ արյան բջիջները: Թվում է, որ ախտահարվում են ոչ միայն թոքերում, այլեւ անոթներում, ինչպես նաեւ մարսողական տրակտում եղած ռեցեպտորները: Ավելին՝ վիրուսն ախտահարում է էրիթրոցիտներում հեմոգլոբինը, ինչն էլ առաջացնում է հիպոքսիկ համախտանիշ՝ թթվածնի անբարարություն:


«Ես արդեն տեսել եմ 15 ողջ մարդու եւ մահվան 7 դեպք, որպես պաթոլոգոանատոմ՝ ես նրանց մանրակրկիտ զննել եմ եւ կարող եմ ասել, որ դա զուտ թոքաբորբ չէ: Այս եզրահանգումը սկզբունքային կարեւորություն ունի: Մենք գործ ունենք թոքերի անչափ յուրահատուկ ախտահարման հետ: Այս վիրուսը մեզ համար անակնկալների կույտ է ստեղծել»,- ասել է մասնագետը:




Հոնկոնգի մասնագետներն ավելի վաղ հայտնել էին, որ ծանր ձեւի կորոնավիրուսով հիվանդացած եւ առողջացած հիվանդները նույնիսկ ապաքինվելուց հետո լրջագույն բարդությունների են բախվում. նրանց մոտ դիտվում է թոքերի ծավալի փոքրացում, ուղեղի աշխատանքի վատթարացում: Արքայադուստր Մարգարեթի հիվանդանոցին առընթեր Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բժիշկ Օուեն Ցանգ Թաք Ինը հայտնել է, որ դուրս գրված որոշ պացիենտների մոտ գրանցվել է թոքերի գործունեության 20-30 տոկոսով նվազում:

Մասնագետները չեն բացառում, որ սա կարող է բերել իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի զարգացման՝ հիվանդություն, որի դեպքում թոքային հյուսվածքը փոխարինվում է շարակցական հյուսվածքով, որի հետեւանքով թոքերը կորցնում են թթվածին վերցնելու ունակությունը:

Նաեւ տվյալներ կան, որ նոր վիրուսը հարձակվում է սրտամկանի վրա եւս: Համենայնդեպս, սրտի հետ կապված բարդություններ են գրանցվել COVID-19-ով շատ պացիենտների մոտ:

Մայոյի Բժշկական կրթության եւ գիտական հետազոտությունների հիմնադրամի (ԱՄՆ) մասնագետների տվյալներով՝ պացիենտների մի մասի մոտ այդպիսի բարդությունները բորբոքային ռեակցիայի հետեւանք են, իսկ մյուսների մոտ տեղի է ունենում սրտամկանում COVID-19-ի օջախի առաջացման պատճառով: Վարակվածների մոտ հայտնաբերվում է երկու խնդիր՝ կապված սիրտ-անոթային համակարգի աշխատանքի հետ. սրտային անբավարարություն եւ առիթմիա, որը կարող է նաեւ կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար ընդունվող դեղերի կողմնակի էֆեկտ լինել:


Մասնագետները բարդություններից խուսափելու համար մարդկանց խորհուրդ են տալիս չանտեսել պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը նվազեցնում է թե՛ թոքերի, թե՛ սրտի կողմից բարդությունների զարգացման հավանականությունը:

Վիրջինիա նահանգի համալսարանի բժշկագիտության դեկտոր եւ UVA Սիրտ-անոթային հետազոտությունների կենտրոնի Կմախքային մկանների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Չժեն Յանը պնդում է, որ սպորտով զբաղվելիս արտադրվում է հզոր հակաօքսիդանտ, որը հայտնի է որպես «արտաբջջային սուպերօքսիդդիսմուտազա» (EcSOD): Այն ամրապնդում է օրգանիզմը եւ պաշտպանում ազատ ռադիկալներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին

.

After being infected with a coronavirus infection, a person develops not pneumonia at all, but something completely different. According to newsru.com, during the autopsy of the victims of COVID-19, vascular wall lesions, as well as hemoglobin lesions were found.


“It’s not pneumonia at all. Pneumonia is characterized by the inflammatory origin of the disease, caused by a bacterial or bacterial pathogen, or by the formation of a complex combination of pathogens, after which a local inflammatory response develops, “said Alexander Ediger, a pathologist and clinical pharmacist.

According to him, in the case of “common” pneumonia, the inflammation “has a rather organic process over time, and that process must have consequences.” The consequences can be several, in the most extreme case – a fatal death, the death of a patient. “

And in the case of a disease that develops in people infected with the coronavirus, the walls of blood vessels and blood cells are affected. It seems that not only the lungs, but also the vessels, as well as the receptors in the digestive tract are affected. Furthermore, the virus infects hemoglobin in erythrocytes, which causes hypoxic syndrome, a lack of oxygen.

“I have already seen 15 people and 7 deaths as a pathologist. I have examined them thoroughly and I can say that it is not just pneumonia. This conclusion is of fundamental importance. We are dealing with a very specific lung disease. This virus has created a pile of surprises for us, “said the specialist.

Earlier, Hong Kong experts said that patients with severe coronavirus disease and recovering from serious complications even after recovery. They have a decrease in the volume

of the lungs, a deterioration in brain function. Dr. Owen Jang Tak In, head of the Infectious Diseases Center at Princess Margaret Hospital, said that some outpatients had a 20-30 percent reduction in lung function.

Experts do not rule out that this may lead to the development of idiopathic pulmonary fibrosis, a disease in which thPOSTED UNDERNEWS

Post navigation

Сообщение ՇՏԱՊ. զգուշացեք…COVID-19-ի հետեւանքով մահացածների դիահերձումը ցույց է տվել, որ դա թոքաբորբ չէ. Ապաքինվածների մոտ բարդություններ են կանխատեսում появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->