>

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքյան իր էջում կատարել.


«Ուղիղ 1 տարի առաջ սարքված մեղադրանք ներկայացվեց ու կասեցվեց ՊՎԾ պետի իմ լիազորությունները։ Ինչպես շատ անգամներ ասել եմ, այժմ ևս հայտնում եմ, որ բացի երկու սարքած և կորզած ցուցմունքներից գործով ոչ մի ապացույց չկա։







Քոչարյանի զոհերը

Իմ դեմ այս ամեն ինչը սարքողները գուցե կարողացան ժամանակավորապես ինձ մեկուսացնել, և դա թող լինի իրենց ժամանակավոր հաղթանակը, սակայն խոստանում եմ, որ երկարաժամկետ և վերջնական պարտվելու են։


Գործ շինողները գուցե ռեսուրսներով ավելի ուժեղ են, սակայն ի տարբերութուն իրենց՝ ես ունեմ նպատակ, համոզմունք, համբերելու կարողություն, և գիտեմ թե ինչպես դուրս գալ պայքարի մարաթոնի։

Մոռացել էին, որ ես պաշտոնի համար չեմ պայքարուն. իմ համար բոլոր պաշտոններից առավել էական է ժողովրդի սերը, որը ես վաստակել եմ հայրենիքին անմնացորդ ու անդավաճան ծառայելով։


Սիրելիներս, երկուշաբթի օրը, ապրիլի 20-ին շատ հավանական է կկայանա հերթական դատական նիստը, և յուրաքանչյուրիդ ԽՆԴՐՈՒՄ եմ չգալ դատարան»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->