>

«Բարեւ, սիրելի Լյուսի: Մշտապես հետեւում եմ Ձեր գրառումներին ու հոդվածներին: Ես 20 տարեկան եմ եւ արդեն հասցրել եմ 7 հոգու հետ սեքսով զբաղվել: Առաջին անգամն ինձ խաբել են ու ստիպել, երբ 17 տարեկան էի: Դրանից հետո կյանքս հիմնովին փոխվեց: Ես շուտ եմ վստահում մարդկանց ու նվիրվում: Գրեթե չի ստացվում նորմալ հարաբերություններ կառուցել, քանի որ մարդիկ այս ամենն անբարոյականություն են համարում: Այժմ շփվում եմ մի երիտասարդի հետ, ով պահպանողական մտածելակերպ ունի:

Չէի ցանկանա վատաբանել նրան, բայց ստիպված եմ նշել, որ չափազանց եսասեր է, ու դա արտացոլվում է մեր հարաբերություններում: Նրան պատմել եմ ողջ կյանքս: Վերջերս սեքսով զբաղվեցինք, եւ պարզապես սարսափելի էր. ոչ մի համբույր, ոչ մի քնքշանք: Ասում է, որ երբեք չի համբուրի անալ սեքսով զբաղված աղջկա: Ասում է, որ նորմալ է ինձ ընդունում, բայց երբեմն ինձ վիրավորող կատակներ է անում:

Երբեմն այնպիսի զգացում ունեմ՝ կարծես շրջապատիս աղջիկներից վատն եմ. նրանք «անմեղ» են, իսկ ես՝ նվաստ: Նորմա՞լ է, որ այդքան տղաների հետ կապ եմ ունեցել: Երբեմն ինձ անբարո եմ զգում հենց այս վերջին տղայի հետ շփումից: Երբեմն մտածում եմ՝ արդյոք արդարացի եմ վարվել ծնողներիս հանդեպ, ովքեր չափազանց պահպանողական են:




Քոչարյանի զոհերը

Հոգնում եմ այս «քյառթու» հասարակությունից, կարծես լավ է 20 տարուց ավելի զսպել սեռական ցանկությունները՝ հանուն կարմիր խնձորի եւ օժիտի: Խորհուրդ տվեք՝ ինչպես վատ չզգամ ինձ: Նորմա՞լ է մի քանի տղայի հետ սեքսով զբաղված լինելը»:


Նմանատիպ հարցադրումներով նամակներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը մի ամբողջ նյութի վերածվեց: Մեր հասարակությունում մի սեռահասուն մարդու սեռական կյանքը, զուգընկերների թիվը, ցավոք, շարունակում է ակտուալ մնալ այլ մարդկանց համար: Նամակին անդրադարձել եմ միտք առ միտք: Այն, իհարկե, ուղեցույց չէ, անձնական կարծիքների համախումբ է, բայց կարող է օգտակար լինել այն չափահաս, սեռահասուն աղջնակների համար, ովքեր հոգնում են իրենց սեռական կյանքից բխող խնդիրներից:




Բազմամիտ դարձեք

Կազմալուծեք «ես միամիտ եմ, շուտ եմ վստահում ու նվիրվում մարդկանց» հաստատումը: Միգուցե Դուք միամիտ լինելուց անգիտակցական շահե՞ր ունեք, բայց փաստացի տեսնում ենք, որ դա Ձեզ ամեն անգամ հստակ խանգարում է: «Միամիտ եմ» արտահայտությունը, ըստ իս, հավասարազոր է «հետեւանքների մասին մտածելու կամ պատասխանատվություն կրելու հավես չունեմ. ավելի հեշտ է ինքս ինձ միամիտ որակումը տամ» մտքին:

Դադարեք միամիտ լինել: Երբեք մի վստահեք, քանի դեռ խաչաձեւ չեք ստուգել մարդու մոտեցումները կյանքին, առավել եւս՝ սեքսին: Փոխեք Ձեր՝ նվիրվելու սկզբունքները, բարձրացրեք դրանց չափանիշները, անցեք միամիտ աղջնակի փուլը. Ձեր վարած սեռական կյանքն ու այդ փուլը բոլորովին չեն համապատասխանում իրար: Բազմամիտ դարձեք:

Հեղհեղուկ բարոյականություն

Վերջ տվեք այնպիսի մարդկանց ու տղամարդկանց հետ շփվել, ովքեր սեռահասուն տարիքում սեռական կյանք ունենալն անբարոյականություն են համարում: Դա վտանգավոր գավառամտություն է: Չափահաս մարդն իրավունք ունի համակրել, ընտրել ու սեռական կյանք վարել ում հետ ցանկանում է՝ տղամարդ, կին, իրենից փոքր, իրենից մեծ:


Բացառություն են կազմում անչափահասներն ու օրենքով պատժելի այլ դեպքերը: Վերջ, մնացածը Ձեր պատասխանատվության ու իրավունքի հարց է: Ընդ որում, Ձեր սեռական կյանքը պետք է «փրայվիթ» (մասնավոր) լինի բացարձակապես բոլորի համար: Ու Ձեր զուգընկերներն էլ պետք է պահպանեն այդ դրույթը: Իսկ դրա համար վստահելիության մթնոլորտ է պետք: Բարոյականության հարց այստեղ ընդհանրապես չկա:

Խոստովանությունն աղետ է

Երբեք, երբեք, ԵՐԲԵՔ ու ԵՐԲԵՔ մի պատմեք հաջորդ սեքսուալ զուգընկերոջը նախորդների մասին: Այն էլ՝ մանրամասներ, սեքսի տեսակներ: Առավելագույնը, որ կարելի է տրամադրել տղամարդուն, «կույս չեմ, մնացածը քեզ չի վերաբերում՝ ոչ քանակ, ոչ տեսակ, ոչ որակ, ոչ ազգություն» նախադասությունն է: Փախեք այն տղամարդուց, ով Ձեզ համոզում է «խոստովանել»՝ վստահեցնելով, որ չի խանդում ու չի շահարկելու այդ ամենը: Ձեր անցյալը Ձեր նեղ անձնական կյանքն է. ընտրեք այնպիսի տղամարդու, ում դա չի հետաքրքրում:

Օրալն ու անալը՝ հայեցակարգում

Կարծում եմ՝ տղամարդը, ում համար օրալ, անալ կամ սահմանադրորեն չարգելված այլ սեքսուալ գործողությունները ճակատագրական ու խնդրահարույց են, չի կարող Ձեզ հանդարտ վերաբերվել: Հանեք դա Ձեր մտքից, քանի որ իրատեսական չէ: Ձեզ նորմալ մարդ համարում է այն տղամարդը, ում համար գնահատելի են Ձեր մարդկային կոլորիտը, ինտելեկտը, հումորը, ընկեր լինելու ձեւաչափը, մտածելակերպը, ծնողների ու երեխաների վերաբերյալ Ձեր մոտեցումները եւ այլն: Բայց ոչ երբեք՝ սեքսուալ զուգընկերների թիվն ու արած սեքսի տեսակները: Նման տղամարդիկ գլխացավանք են: Ի դեպ, նրանք լիովին ունակ են գտնելու իրենց տեսակին, հարաբերվելու նրանց հետ, այնպես որ հանգիստ թողեք այդ տեսակին:


Օրալն ու բարդույթները

Հետո, եթե տղամարդը չի հանդուրժում օրալ սեքսով զբաղվող աղջկա բերանը, ապա, ըստ տրամաբանության, չպետք է առհասարակ սեքսով զբաղվի նրա հետ: Եթե զբաղվում է, ուրեմն խորքային այլ խնդիրներ ունի. միգուցե ծայրահեղ սեռաքաղց ունի եւ չունի սեքսի այլընտրանք, բացի Ձեզնից: Միգուցե Ձեր հոգեկանի ու նյարդային համակարգի միջոցով ինքնահաստատման կարիք ունի: Այս բոլոր դեպքերն էլ տղամարդու անճարության, ինքն իրեն չկատարելագործելու մասին է խոսում: Ինչների՞դ է պետք նման տղամարդը:

Փախուստի հաջորդ առիթը

Առանց հետ նայելու, գլխապատառ փախուստի դիմեք այն տղամարդուց, ով ծաղրում է Ձեզ: Ոչ թե կատակաբանում կամ հումորաբանում, այլ հստակ ծաղրում ու հեգնում: Սա եւս ինքնա

“Hello, dear Lucy. I always follow your posts and articles. I am 20 years old and I have already had sex with 7 people. I was first deceived and forced when I was 17 years old. Since then, my life has changed dramatically. I quickly trust people and dedicate myse

lf to them. It is almost impossible to build a normal relationship, because people consider all this immoral. I am now in contact with a young man with a conservative mindset. I would not like to slander him, but I have to say that he is very selfish, and this is reflected in our relationship. I have told him all my life. We had sex recently, and it was just awful. no kisses, no tenderness. He s

ays he will never kiss a girl who has anal sex. He says that he accepts me normally, but sometimes he makes jokes insulting me. Sometimes I feel like I’m worse than the girls around me. They are “innocent” and I am humiliated. Is it normal that I have been in contact with so many guys? Sometimes I feel immoral because of this latest guy. Sometimes I wonder if I have been fair to my parents, who are very conservative. I’m tired of this “Kyartu” society, as if it’s better to curb sexual desires for more than 20 years for the sake of red apples and dowry. Advise me how not to feel bad. Is it okay to have sex with a couple of guys? ”

There are so many letters with such questions that they have become a whole story. In our society, the sex life of a mature person, the number of partners, unfortunately, remains relevant for other people. I referred to the letter word for word. Of course, it’s not a guide, it’s a s

Сообщение Նորմա՞լ է, որ հասցրել եմ 7 տղամարդու հետ ս***-ով զբաղվել. 18 ամյա հայուհին անկեղծացել է появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->