Բնական բոտոքս, որով կազատվեք կնճիռներից և հոգնածության նշաններից 3 օրում — ingablog

Տարիքի հետ միասին հոգնածության և ծերացման առաջին նշանները սկսում են հայտնվել դեմքին։ Հակածերացման թանկարժեք քսուկներ գնելու փոխարեն այժմ արդեն կարող եք պատրաստել դիմակ՝ ընդամենը 3 բաղադրիչից։


Այս դիմակը հրաշալի ազդեցություն ունի մաշկի վրա, հանդես է գալիս որպես բնական բոտոքս, որի արդյունքները նկատելի են առաջին իսկ կիրառումից հետո։


Անհրաժեշտ բաղադրիչները՝

• 1 ճաշի գդալ թթվասեր
• 5 ճաշի գդալ թարմ քամած գազարի հյութ
• 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա։

Պատրաստման եղանակը: Եգիպտացորենի օսլան լուծել կես բաժակ ջրի մեջ, ապա ջուրը լցնել թեյնիկի մեջ և ավելացնել 100մլ եռացող ջուր։ Եփել ցածր ջերմության վրա՝ մինչ կստացվի միատարր խառնուրդ։ Այնուհետ թողնել, որ խառնուրդը սառչի, ավելացնել թթվասերն ու թարմ գազարի հյութը և լավ խառնել:


Մաշկը լավ լվանալ և արդեն պատրաստի բոտոքսը քսել մաշկին։ Դիմակի ազդեցությունն առավել արդյունավետ կլինի, եթե դիմակը քսելուց առաջ կատարեք մաշկի պիլինգ։ Դիմակը պահել 25-30 րոպե: Լվանալ տաք ջրով և քսել սնուցող կրեմ։ Դիմակի ավելացած մասը պահել սառնարանում և կրկին օգտագործել։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin