>

Ֆրանսիայի ամենատարեց բժիշկը թոշակի չի անցել ու շարունակում է մասնագիտական պարտքը կատարել անգամ կորոնավիրուսյան արհավիրքի ընթացքում, հայտնում է The Sun-ը։ 98-ամյա ընդհանուր պրակտիկայի բժիշկ Քրիստիան Շենեն դադարեցրել է հիվանդներին ընդունելը Փարիզի արվարձաններում գտնվող իր հիվանդանոցում՝ երկրում կորոնավիրուսյան ախտի վտանգը կանխելու համար ինքնամեկուսացման ռեժիմի անցնելուն պես։




Քոչարյանի զոհերը

Նա իրեն մի փոքր վատ է զգացել և երկուշաբաթյա կարանտինի անցել։ Այդ ընթացքում Շենեն տանն օնլայն խորհրդատվություն էր տալիս հիվանդներին, որոնց թվում նրանք էին, ում տասնամյակներ էր բուժում։





Կարանտինի ավարտից հետո բժիշկը շարունակել է աշխատանքը՝ հիվանդների տնայցերով և տարեցների խնամքի տուն, որին նա բուժօգնություն է տրամադրում 1951 թվականից։


Երիտասարդ տարիքում Շենեն զոդող էր աշխատում, հետո ստացել է ռադիոլոգի որակավորում, ինչից հետո էլ՝ ընդհանուր պրակտիկայի բժիշկի։ Նրա որդին նույնպես բժիշկ է, սակայն արդեն թոշակի է անցել, այնինչ Շենեն չի ցանկանում լքել աշխատանքը։

Сообщение 98-ամյա բժիշկը հրաժարվել է թոշակի անցնել՝ շարունակելով բուժել կորոնավիրուսի ընթացքում появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->