>

Ամենակարևորը` էլեգանտ կինը պետք է լինի խնամված ու կոկիկ, մի տնտեսեք ձեզ վրա: Խնամվածությունը հիանալի երևում է կողքից և բարձրացնում է ինքնագնահատականը:

Ուշադրություն դարձրեք կեցվածքին, մի կորացրեք մեջքը. այն պետք է միշտ ուղիղ լինի:




Քոչարյանի զոհերը

Ձեր քայլվածքը ձեր այցեքարտն է: Ճիշտ քայլվածքի դեպքում շարժվում են միայն ոտքերը, այլ ոչ գլուխը, ազդրերն ու ձեռքերը: Տարօրինակ է նայվում, երբ քայլելիս կինը թափահարում է ձեռքերը կամ օրորում կոնքերը:





Ժեստիկուլյացիա: Ժեստերը պետք է լինեն զուսպ: Եթե դուք համաձայնության նշան եք տալիս, բավարար է միայն գլխի թեթևակի շարժումը, նույնը վերաբերում է նաև ձեռքերին. ողջունվում է միայն դաստակի, այլ ոչ ձեռքի շարժումը:


Դիմահարդարումը պետք է լինի չեզոք, ոչ վուլգար և կանչող: Էլեգանտ կինը շրջապատողների ուշադրությունը չի գրավի չափազանց վառ դիմահարդարմամբ:

Էլեգանտ կնոջ արտաքին տեսքը պետք է համապատասխանի իր տարիքին և իրադարձությանը:



Պետք չէ միևնույն կերպարում համադրել երեքից ավել գույնը: Թվում է, թե սա առանց ասելու էլ հասկանալի է, բայց մեր օրերում հաճախ ենք հանդիպում բազմագույն թութակի պես հագնված կանանց,- հաղորդում է Mari Love-ը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->