>

Համացանցում մի չափազանց հուզիչ տեսանյութ է հայտնվել: Տեսանյութի հերոսուհին իսպանացի 89-ամյա կին է, ում ծննդյան օրն է եղել օրերս: Դեպքը տեղի է ունեցել Մադրիդյան բակերից մեկում:




Քոչարյանի զոհերը

Հարևանները որոշել են տիկնոջն անսպասելի ու հաճելի անակնկալ մատուցել: Նրանցից յուրաքանչյուրն իր պատշգամբից գեղեցիկ պաստառներ, գրառումներ ու պլակատներ են թափահարել, հետո բոլորով միասին երգել են ծննդյան հայտնի երգը: Երգն ուղեկցվել է սաքսոֆոնի հնչյուններով:




Տատիկն անչափ հուզվել է այդ ամենից, նա լաց է եղել ուրախությունից ու հուզմունքից: Շնորհակալական ժեստերով արտահայտել է իր վերաբերմունքը հարևանների նկատմամբ:


Նման մտահաղացումները ոչ միայն յուրօրինակ մարտահրավեր են կորոնավիրուսի դեմ, որն ամեն կերպ փորձում է մարդկանց հեռու պահել իրարից, այլև մարդկանց զգացմունքներն ու հույզերը կարևորելու գեղեցիկ ու խորհրդանշական քայլ:


Առաջարկում ենք դիտել այս գեղեցիկ պահից նկարված հետևյալ հուզիչ հոլովակը, որը մարդասիրության հրաշալի և խոսուն դրսևորում է:

Сообщение Անչափ հուզիչ տեսանյութ. հարևանները շնորհավորել են 89-ամյա կնոջ ծննդյան տոնը, իսկ նա появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->