>

Խոյ: Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

Ցուլ: Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե՛ մեծ և թե՛ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ` ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակներ: Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս: Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև` օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը:





Խեցգետին: Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:

Առյուծ: Ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ, և դուք աջակցության խիստ կարիք ունեք: Սակայն ընկերների բարի խոսքերն ու խրախուսանքը ձեզ համար բավարար չէ’ ավելի կարևոր է ազդեցիկ մարդկանց ճանաչումը ձեռք բերելը, հզոր դաշնակիցներ գտնելը: Ձեր անձնական հմայքը նախկինի պես անզուգական է, սակայն դա էլ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար’ ստիպված եք ազդեցության ինչ-որ լրացուցիչ մեթոդներ փնտրել:

Կույս: Այսօր մի ինչ-որ անսովոր բանի մեծ ցանկություն կա: Դուք հաճույքով եք մասնակցում ամեն տեսակի արկածախնդրությունների, հաճախ գործում հակառակ սթափ բանականության, սակայն ձեր բախտը զարմանալիորեն բերում է’ մանր սխալները և անգամ’ խոշոր վրիպումները անհետևանք են մնում: Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ դուք ամենայն հավանականությամբ հաշվի չեք առնի ոչ մի կարծիք, բացի սեփականից: Որքան էլ որ դա զարմանալի է, կոնֆլիկտներ դրանից չեն առաջանա’ բոլորը կնախընտրեն լսել ձեզ, այլ ոչ թե ձեզ հետ վիճել:


Կշեռք: Թեթև, հաճելի օր է: Դուք կարող եք լիցքաթափվել ու լողալ ընթացքին համաչափ, ոչինչ չձեռնարկել, վայելել իրադարձությունների բնականոն ընթացքը: Հիանալի են դասավորվում ինչպես գործընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, այնպես էլ’ մտերիմների հետ անձնական հարաբերությունները: Հնարավորություն է ստեղծվում զբաղվել այն բանով, ինչը ձեզ իրոք դուր է գալիս’ մի կողմ թողնելով բոլոր տհաճություն պատճառող գործերը: Չի բացառված, որ բավական գայթակղիչ գործնական առաջարկ ստանաք: Ձեր գլխում ծնվող գաղափարները փայլուն են, և շրջապատը դա գնահատում է:

Կարիճ: Օրը բավական բարդ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից. սիրելի մարդու հետ տարաձայնությունների հավանականությունը շատ մեծ է, դրա հետ մեկտեղ էլ դուք այսօր’ ի հակառակ սովորականի, ջղային ու պահանջկոտ եք: Եթե բարյացկամ պահվածքը չի ստացվում, ապա գոնե խուսափեք կտրուկ արտահայտություններից ու դիտողություններից:



Աղեղնավոր: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ տարաձայնությունները հաղթահարելու համար: Երբ խոսքը գնում է գործի կամ փողերի մասին, դուք պատրաստ եք պայմանավորվել ում հետ ասես և ինչի մասին ասես: Ցավոք, անձնական հարաբերությունների վրա այս միտումը չի տարածվում` այստեղ դուք երբեմն-երբեմն համառություն ու կոշտություն եք դրսևորում, այնինչ դրա փոխարեն պետք էր լինել ճկուն և զիջող: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, նշանի որոշ ներկայացուցիչների համար պետք կլինի հրաժարվել պլանավորած գնումներից: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները` դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն:

Այծեղջյուր: Այսօր դուք ի վիճակի եք լեզու գտնել ում հետ ասես և դրանից պետք է օգտվել` ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ խնդիրները լուծելու համար: Միակ բանը, որ այսօր չարժե անել, դա խոստումներ տալն է, քանի որ հետագայում խոսքի տերը լինելը շատ ավելի բարդ կլինի, քան դուք կարծում էիք; Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր` ստացված գումարները շատ շուտով կծախսվեն մի ինչ-որ անիմաստ, սակայն հաճելի բանի վրա: Օրը բոլորովին չի համապատասխանում ռոմանտիկ հարաբերություններ սկսելուն, փոխարենը թույլ է տալիս կարգավորել արդեն եղածները, թեժացնել մարող կրակը:

Ջրհոս: Որքան ավելի մեծ ուշադրություն եք դուք ձեր վրա հրավիրում, այնքան ավելի մեծանում են հաջողությունների հասնելու շանսերը: Հնարավորություն է ստեղծվելու ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը, նվաճել այն մարդու համակրանքը, ով կարող է ձեզ օգնել` պատվախնդիր մտահղացումների իրականացման գործում: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ: Բարենպաստ օր է փողի կամ ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցեր լուծելու համար: Ձեր գործարարական նախազգացողությունը շատ սուր է, ինչը ձեզ առավելություն է տալիս մրցակիցների նկատմամբ: Իսկ ահա անձնական խնդիրների լուծման հարցում նախազգացումը, չգիտես ինչու, չի օգնում:

Ձկներ: Ինչ էլ որ այսօր կատարվի, ձեզ շատ կարևոր է թվում, այնինչ իրականում այդպիսին չէ: Դուք պատրաստ եք ցանկացած ճանճից փիղ սարքել, և չեք թաքցնում ձեր դժգոհությունը, երբ ձեզ դրանում չեն օգնում: Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ հանսիպումների համար` նրանք ձեզ նյարդայնացնում են, իսկ դուք էլ ցուցադրական բաներ եք ձեզ թույլ տալիս, այդ իսկ պատճառով էլ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվում: Փոխարենը ներդաշնակ են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները, վեճերն ու տարաձայնությունները մոռացված են: Լավ կլինի ընտանեկան հանգիստ կամ ռոմանտիկ ուղևորություն պլանավորել:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->