>

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ են սպասվում։




Քոչարյանի զոհերը

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երեկ ուշ երեկոյան եղել է Հանրային հեռուստաընկերությունում, եւ պահանջել է ղեկավար կազմի հրաժարականը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն իսկ ազատման դիմում է գրել։




Աշխատանքից ազատան դիմում է գրել նաեւ Հանրային ՀԸ աշխատակից Վարդան Հակոբյանը, ով ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն է եղել։ Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել։


Բացի այս անձանցից աշխատանքից ազատման դիմումներ են գրել եւս երեք աշխատակից, որոնց անունները կճշտենք քիչ հետո։


Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալով իր հեռուստաուղերձի` եթեր չհեռարձակված կադրերի տարածմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ վատ բան է տեղի ունեցել հենց արտահոսքի հեղինակների համար,

քանզի բուն տեսանյութում ոչ մի արտասովոր բան չկա` սովորական աշխատանքային պրոցես է:

Сообщение Ալեն Սիմոնյանը ուշ երեկոյան եղել է Հանրայինում․ Մարգարիտա Գրիգորյանի հետ ևս 5 հոգի ազատման դիմում է գրել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->