>

Կեսարյան հատմամբ ծննդաբերությունը հաճախ անվանում են արհեստական ծննդաբերություն, քանի որ այն իրականանում է բժիշկների միջամտությամբ: Հաճախ սա անխուսափելի ելք է, սակայն երբեմն կանայք իրենք են բժշկին խնդրում կեսարյան հատում անել՝ ցավոտ ծննդաբերությունից խուսափելու համար: Մարդիկ միշտ քննարկել և դեռևս քննարկում են կեսարյան հատմամբ ծնված երեխաներին և նրանց առողջական վիճակը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 տարածված միֆ կեսարյան հատմամբ ծնված երեխաների մասին:




Քոչարյանի զոհերը

Միֆ 1. Կեսարյան հատմամբ ծնված երեխաները հիպերակտիվ են: Հարկ է նշել, որ կեսարյան հատումը կարող է լինել երեխայի հիպերակտիվության (ուշադրության խախտում, մեծ ակտիվություն) պատճառ, սակայն ոչ միշտ: Նախ՝ նման խնդիրներ կարող են առհասարակ չառաջանալ, հետո էլ եթե երեխան իսկապես հիպերակտիվ է, ապա ճիշտ բուժման պարագայում դա կարելի է հաղթահարել:





Միֆ 2. Կեսարյան հատմամբ ծնված երեխաների համար հարկավոր է մշակել զարգացման հատուկ ծրագիր: Մեծամասամբ կեսարյան հատմամբ ծնված երեխաները նորմալ են զարգանում: Իհարկե, քանի որ նրանք ծնվել են բժշկական միջամտությամբ, նրանց հանդեպ ավելի ուշադիր վերաբերմունք է ցուցաբերվում, նրանք որոշ ժամանակ գտնվում են մանկաբույժի և նյարդաբանի հսկողության տակ, սակայն սա ընդամենը զգուշավորության դրսևորում է: Որպես կանոն, եթե երեխան դանդաղ է զարգանում, դրա վրա ազդում են շատ այլ գործոններ ևս։

Միֆ 3. Կեսարյան հատմամբ ծնված երեխաները ֆիզիկապես թերզարգացած են: Այս պարագայում ֆիզիկապես թերզարգացվածության վրա կարող են տարբեր գործոններ ազդել՝ առաջին շունչը լինում է ավելի ուշ, երբեմն պտղաջրերը կարող են ընկնել շնչուղիների մեջ, իսկ նարկոզը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի նյարդային համակարգի վրա: Իրականում այս ամենը չի նշանակում, որ երեխան հետ է մնալու զարգացման մեջ: Այս երեխաները քաշի և աճի թերզարգացման ռիսկային խմբին են պատկանում: Կլինեն արդյոք երեխայի մոտ զարգացման խնդիրներ, թե ոչ, կախված է նաև նրանից՝ կեսարյան հատումը եղել է պլանային, թե արտակարգ: Երկրորդ դեպքում օրգանիզմը պատրաստված չի լինում, ինչը մեծացնում է ռիսկը:




Միֆ 4. Կեսարյան հատմամբ ծնված երեխաներն ավելի հաճախ են լացում: Բնական ծննդաբերության ժամանակ երեխան մեծ սթրես է ապրում, ինչն ակտիվացնում է տարատեսակ հորմոններ և նյարդա-ֆիզիոլոգիական գործընթացներ: Սա օգնում է երեխայի հոգեվիճակը դարձնել ավելի դիմացկուն և ադապտացվող: Իսկ այ կեսարյան հատմամբ ծնված երեխաները չեն վերապրում նման սթրես, այդ իսկ պատճառով նրանց նյարդային համակարգն ավելի խոցելի է: Սա իրենից որոշակի ռիսկ է ներկայացնում, սակայն բնավ օրինաչափություն չէ:

Միֆ 5. Կեսարյան հատումից հետո մայրը կաթ չի ունենալու, ինչի պատճառով երեխան ավելի վատ է զարգանալու: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաների գլխուղեղի վիճակը կարգավորվում է ծնվելուց հետո 9-10-րդ օրը, իսկ բնական ծննդաբերությամբ ծնվածներինը՝ հենց 1-ին օրը: Երբեմն կեսարյան հատումից հետո կնոջ մոտ խախտվում է լակտացիայի գործընթացը, ինչի արդյունքում կաթ իրոք չի լինում: Բացի այդ՝ անգամ կաթի առկայության պարագայում չարժի երեխային դրանով կերակրել, քանի որ ծննդաբերությունից հետո մայրն ուժեղ ազդող հակաբիոտիկներ է ընդունում, և չի կարելի, որ դրանք անցնեն երեխային:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->