>

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ են սպասվում։

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երեկ ուշ երեկոյան եղել է Հանրային հեռուստաընկերությունում, եւ պահանջել է ղեկավար կազմի հրաժարականը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն իսկ ազատման դիմում է գրել։




Քոչարյանի զոհերը

Աշխատանքից ազատան դիմում է գրել նաեւ Հանրային ՀԸ աշխատակից Վարդան Հակոբյանը, ով ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն է եղել։ Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել։




Ալեն Սիմոնյանը ուշ երեկոյան եղել է ...


Բացի այս անձանցից աշխատանքից ազատման դիմումներ են գրել եւս երեք աշխատակից, որոնց անունները կճշտենք քիչ հետո։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալով իր հեռուստաուղերձի` եթեր չհեռարձակված կադրերի տարածմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ վատ բան է տեղի ունեցել հենց արտահոսքի հեղինակների համար,


քանզի բուն տեսանյութում ոչ մի արտասովոր բան չկա` սովորական աշխատանքային պրոցես է:

Сообщение Ալեն Սիմոնյանը ուշ երեկոյան եղել է Հանրայինում․ Մարգարիտա Գրիգորյանի հետ ևս 5 հոգի ազատման դիմում է գրել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->