>

Ինչպես հայտնի է` «Իմ Քայլը» նախաձեռնության կողմից օրեր շարունակ բողոքի ակցիայի շրջանակներում ձերբակալված եւ կալանավորված անձանց ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իշխանություններին ցուցակ է ներկայացրել եւ պահանջել է բողոքի ակցիայի շրջանակներում ձերբակալված եւ կալանավորված անձանց ազատ արձակեն: Ավելին` ըստ մեզ հասած տեղեկությունների` պայմանավորվածություն կա հարուցված քրեական գործերը «ջրելու» մասին:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26 անձ` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակական կարգը խախտելու, ոստիկանության ծառայողների նկատմամբ` իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կասկածանքով, եւս 3 անձ կալանավորվել է` զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով:




Քոչարյանի զոհերը

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով` 5, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կասկածանքով` 1 անձ:




Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2018թ. ապրիլի 17-ին` Երեւան քաղաքի տարբեր փողոցներով տեղի ունեցած քայլերթից հետո, Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել է հավաք, որը հետագայում շարունակվել է Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում: Որոշ մասնակիցներ, վրդովված ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում չհավաքվելու եւ երթեւեկությունը չխաթարելու օրինական պահանջից, ժամը 23-ի սահմաններում գնացել են Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի հատման խաչմերուկ, որտեղ սկսել են կատարել զանգվածային անկարգություններ:


Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Եվս երկու քրեական գործ հարուցվել է լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ: Սակայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցուցակ է ներկայացրել, ՀՀ գլխավոր դատախաղության որոշմամբ` բոլոր ձերբակալվածներին եւ կալանավորվածներին ազատ են արձակել: Չնայած ՀՀ քննչական կոմիտեում գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների` պայմանավորվածություն կա հարուցված քրեական գործերը կարճելու մասին:


Քնար Մանուկյան

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->