>

Սպորտային աշխարհը հերթական մեծ կորուստն է կրել․ մահացել է գրոսմայստեր ու մարզիչ Արսեն Եղիազարյանը՝ ընդամենը 49 տարեկանում։ Անչափ մեծ է ցավը մարզաշխարհի համար, քանզի նա, իր արդյունքներից բացի, նաև այլ չեմպիոնական արդյունքներ է կերտել։




Քոչարյանի զոհերը

Թեպետ նա 2001-ին է ստացել գրոսմայստերի կոչումը, 1994-ին և 1996-ին արդեն իսկ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին, իսկ 1995-ին, լինելով «Երևան» ակումբի կազմում, նվաճել է Եվրոպայի ակումբային գավաթը։ Իրեն լավագույնս է դրսևորել միջազգային մրցաշարարերին։ 1994-ին Երևանի մրցաշարում բրոնզե պարգևի է արժանացել, 2001-ին հաղթել է Թբիլիսիի մրցաշարն ու երկրորդը եղել Բաթումիում, 2005-ին հաղթել է «Աէրոֆլոտ օփենը»։





Ակտիվ շախմատային կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզչությամբ։ 2012-ին նրան շնորհվել է վաստակավոր մարզչի կոչում։


Իր մեծագույն ավանդն ունի կանանց հավաքականի մարզչական գործում։ Որպես մարզիչ՝ նա բազում գիտելիքներ ու հրաշալի փորձ է տվել մեր առաջատար շախմատիստուհիներին՝ օգնելով նրանց մի շարք հաղթանակներ տոնել։

Сообщение Մահացել է Արսեն Եղիազարյանը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->