>

Իհարկե, ֆրանսուհիներն աշխարհի ամենագեղեցիկ կանայք չեն, սակայն նրանց դեմքի խնամքի խորհուրդներին հետևում է ողջ աշխարհը: Ներկայացնում ենք ձեզ խորհուրդների ցանկ, որոնց հետ համաձայն են և’ կանայք, և’ կոսմետոլոգները, և’ բժիշկները:

Ֆրանսուհիների գլխավոր կանոնը  հետևյալն է. հետևիր, խնամիր ինքդ քեզ, բայց արա դա աննկատ: Ինչպե՞ս հասնել միանգամայն բնական, իդեալական մաշկի, խնամված  և երիատասարդ  տեսքի:




Քոչարյանի զոհերը

1. Երբեք մի քնեք առանց դիմահարդարումը մաքրելու:





2. Մաշկի խնամքը  միայն այտերը և աչքերի շուրջ տարածքը չէ: Ֆրանսիական խնամքը սկսում է գլխից և հասնում դեկոլտեին և այդպես մինչև մատների ծայրը: Եթե դուք ունեք խնդրահարույց մաշկ, ապա դիմակը պետք է ներառի նաև վիզը և դեկոլտեն:

3. Ամենօրյա խնամքը ավելի լավ է, քան լավ դիմահարդարումը: Պետք չէ թաքցնել մաշկի թերությունները շպարի հաստ շերտի տակ: Ինչ էլ դուք ընտրեք` սալոն, պրոֆեսիոնալ կոսմետիկա, թե տնային խնամք, միայն թե մաշկը պետք է առողջ լինի:


4. Երբեք դիետա մի պահեք և մի կերեք նախօրոք մշակված ուտելիքներ (պահածոներ, պատրաստի սառեցված ուտելիքներ): Կերեք թարմ սնունդ:

5. Պատրաստեք սկրաբ դեմքի և մարմնի համար: Օգնեք  մաշկին թարմանալ:



6. Մի հրաժարվեք ֆրանսիական դիմահարդարումից, այնպիսին, կարծես դուք ընդհանարպես դիմահարդարում չեք կատարել:

7. Մաշկի ծերացումը անխուսափելի է: Ընդունեք դա և ապրեք այնպես, որպեսզի գեղեցիկ ծերանաք: Ժպտացեք, ստացեք մաքսիմալ հաճույք յուրաքանչյուր օրից, ինքներդ ձեզանից և ամենօրյա խնամքից: Այն պետք  է ձեզ հաճույք պատճառի:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->