>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է մտել՝ խոսելով հեղափոխության մասին և «հիասթափություն մոդելի» ստեղծողների մասին։ Նա նշել է մի շարք խմբերին, որոնց համար հեղափոխությունը հիասթափություն է առաջացրել։




Քոչարյանի զոհերը

«Նախ այն խումբն է, որն արդեն իսկ պաշտոններ ուներ, ու մտադիր էր բարձրանալ կարիերային աստիճանով։ Երկրորդն աներ-փեսա խումբն է, որը մեծաքանակ է, ու առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է հաջողեին իրենց անելիքը, ինչը չստացվեց։ Երրորդը կրիմինալն է․ մենք ոչ միայն նրանց հետ չենք համագործակցում, այլև պայքարում ենք իրենց դեմ։




Չորրորդը կոռուպցիոներներն են, որոնք հույս ունեն՝ ամենը կվերականգնվի ու կաշառքը հարցեր կլուծի, բայց հիմա մենք այդ մարդկանց բռնում ենք ու հիմա իրենց բարեկեցությունը տուժել է, ինչի համար էլ նրանք հիասթափության պատճառներ ունեն։ Հաջորդ խումբը քաղաքական ուժերն են, որոնք առաջիկա 10 տարվա համար գծել էին քաղաքական իշխող ուժին սպասարկելու իրենց ծրագիրը։


Հիմա այդ քաղաքական սեգմենտի պլանները, հեղափոխության արդյունքում, փլուզվել են։ Հաջորդ խումբն արևմտամտներն են, որոնք վստահություն են տածել, որ հեղափոխությունն արմտամետ ուժերն են արել։ Ժամանակի ընթացքում նրանք հասկացել են՝ արևմտամետ ուժ իշխանության չի եկել։

Հաջորդը ռուսամետ ուժերն են, որոնք կարծում են՝ պետք է ռուսների հետ իշխանություն կիսենք։ Հաջորդ խումբն օլիգարխիան է, որն արտոնություններից է զրկվել։ Լրատվամիջոցները նույնպես զրկվել են իրենց հովանավորչությունից՝ նախկին իշխանության կողմից։ Հաջորդ խավը, որը հիասթափվելու պատճառ ունի, հոգևորականությունն է, քանզի որքան Հայաստանում ընդգվում է գաղափարականության փաստը, այդքան նվազում է հոգևոր կյանքի՝ արժեքների ու գաղափարների սերմանման բացեր։


Հիասթափված են նաև սփյուռքի մի շարք կառույցներ՝ տարատեսակ արհեստածին բաժանումների պատճառով, որոնք հիմա չկան։ Մենք սփյուռքը Հայաստանից չենք առանձնացնում։ Հաջորդ խումբը նյութական ակնկալիքներով հեղափոխությանը միացած մարդիկ են, որոնք հույս ունեին, որ բաժին կստանան։ Հաջորդ սեգմենտն ընկերներն ու բարեկամներն են, քանզի իրենց կյանքում շոշափելի ոչինչ չի փոխվել»։

Сообщение Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իրենից հիասթափվածներին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->