Ինչպե՞ս խուսափել սրտխառնոցից ճանապարհորդության ընթացքում — ingablog

Ոչինչ չի փչացնում ճանապարհորդությունը մեքենայով, նավակով այնքան, որքան սրտխառնոցը: Այս տհաճ իրավիճակից խուսափելու համար կառաջարկենք ձեզ 7 միջոց:


1.Շատ սնունդ մի՛ օգտագործեք ճանապարհորդությունից առաջ: Խորհուրդ է տրվում օգտագործել համեմատաբար թեթև ուտեստներ, որոնք պարունակում են շատ սպիտակուցներ:


2.Շատ ջուր օգտագործեք:


3.Նստեք վարորդի կողքին կամ ինքներդ վարեք մեքնենան: Վարորդների մոտ հիմնականում ոչ մի անգամ սրտխառնոց չի նկատվում, քանի որ նրանք միշտ նայում են առաջ, այսինքն՝ աչքերն ուղեղին փոխանցում  են հաղորդագրություն, որ մարմինը շարժվում է:

4.Աչքերը բաց պահեք: Եթե դուք կարողանում եք ճանապարհորդության ընթացքում հանգիստ քնել, ապա ձեր բախտը բերել է, քանի որ շատերի մոտ աչքերը փակ լինելու ժամանակ հաղորդագրություն է գնում ուղեղ, որ մարմինը գտնվում է անշարժ վիճակում, ինչն էլ բերում է սրտխառնոցի առաջացմանը:

5.Շարժման ընթացքում մի՛ կարդացեք:


6.Օգտագործեք կոճապղպեղ (Имбирь)  ճանապարհորդությունից առաջ։ Կոճապղպեղի արմատը միշտ  համարվել է ավադական միջոց սրտխառնոցի դեմ:


7.Փորձեք մերսել բիոլոգիական ակտիվ կետերը։ P6 կոչվող բիոլոգիական կետը կետը մերսելու դեպքում մարդիկ ազատվում են սրտխառնոցի զգացումից: P6 բիոլոգիական կետը նշված է ներքոհիշյալ նկարում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin