>

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետը այսօրվա իր լայվում բավականին ընդգրկուն քարտեղ ներկայացրեց հեղափոխության երկու տարվա արդյունքներից հիասթափված հասարակության շերթերի մասին: Անկախ նրանից, դուր է գալիս մեզ, թե ոչ առաջարկած դասակարգումը, մենք մոտակա ժամանակ այդ իրողության հետ ենք գործ ունենալու և դրանով են պայմանավորված լինելու շատ որոշումները: Տեսանկյունի հարց է, իհարկե, բայց, կարծում եմ, վարչապետը հստակ տարբերակում չի դնում ինքն իր համար (ելնում եմ Փաշինյանի լիովին անկեղծ լինելու կանխավարկածից), մի կողմից, հեղափոխության փաստից, մյուս կողմից, հեղափոխությունից ակնկալվող, բայց չստացված անձնական/խմբային օգուտներից և, երրորդ կողմից, հեղափոխության չիրականացված նվաճումներից հիասթափությունների միջև:




Քոչարյանի զոհերը

«Անկախ նրանից՝ դո՞ւր է գալիս մեզ առաջարկած դասակարգումը, դրանով են պայմանավորված լինելու շատ որոշումներ». Բորիս Նավասարդյան




Բացի դրանից, առաջարկած դասակարգումից, համոզված եմ, պետք է հանել «արևմտամենտերին» և «ռուսամենտերին», քանի որ նրանք այս կամ այն կերպ տեղավորվում են նշված որևէ այլ կատեգորիայում: Հիասթափվածների իմ թվարկած «երեք շարասյունների» տարբերակումը չդնելը որոշակի դժվարություններ է առաջացնելու իշխանություն֊հանրություն հարաբերությունները կառուցելու առումով, բայց, կրկնվեն, սա է իրողությունը: Հետևաբար, դա ենթադրում է նաև «երրորդ շարասյան», որին ինձ էլ եմ դասում, հետագա կողմնորոշման ճշգրտում: Ի տարբերություն մյուս երկու «շարասյունների», այն կարող է կառուցողական ներդրում ունենալ հետագա գործընթացներում, թեև առանձին իրավիճակներում ավելի անցանկալի է դառնալու իշխանության համար, քան ակնհայտ քաղաքական հակարակորդները: Այն բարձր նշածողերը, որ սահմանել էին երկրում բարեփոխումների համար, պայմանականորեն ասած, «ռոմանտիկները» /«իդեալիստները», մեծամասամբ անհասանելի են մնալու և դրանից պետք է հնարավորինս քիչ նյարդայնանալ, փիլիսոփայորեն ընդունել բաց թողնված հնարավորությունները: Դա, բնականաբար, նվազեցնելու է «երրորդ շարասյան» ՕԳԳ֊ն, բայց վերջինը էլ ավելի կնվազի, եթե «ռոմանտիկները» ինքնամեկուսացվեն ոչ միայն համավարակի պայմաններում, այլ հանրային կյանքից ընդհանրապես: Ասածս չի նշանակում հրաժարում իդեալներից, կամ բարձր նշածողեր դնելու փորձերից: Ուղղակի, գիտակցենք, որ, ցավոք, դրանք հետաձգվում են անորոշ ժամանակով»:



Վարչապետը այսօրվա իր լայվում բավականին ընդգրկուն քարտեղ ներկայացրեց հեղափոխության երկու տարվա արդյունքներից հիասթափված…

Опубликовано Boris Navasardian Понедельник, 20 апреля 2020 г.

Сообщение «Անկախ նրանից՝ դո՞ւր է գալիս մեզ առաջարկած դասակարգումը, դրանով են պայմանավորված լինելու շատ որոշումներ». Բորիս Նավասարդյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->