>

1in.am-ը գրում է.




Քոչարյանի զոհերը

Վարչապետի հետ առնչվող աղմկոտ տեսանյութի պատմությունից հետո պաշտոնից ազատման դիմում է գրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը՝ հայտարարելով, որ կիսում է կատարվածի համար պատասխանատվությունը:




Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնում Գրիգորյանի աշխատանքը հեղափոխությունից հետո ուշադրության կենտրոնում է հայտնվել պարբերաբար, որպես դեռևս նախկին իշխանության շրջանում նշանակված պաշտոնյա:


Հիշեցնենք, որ Գրիգորյանը Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվեց Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի ղեկավար նշանակվելուց հետո:

Հեղափոխությունից հետո, ըստ այդմ, Գրիգորյանը մշտապես ասոցացվել է նախկին իշխանության հետ, թեև պետք է նկատել նաև, որ զուգահեռ էլ, նոր իշխանության ընդդիմախոսները Հանրայինին շարունակել են քննադատել արդեն նոր իշխանության խոսափող լինելու համար:


Պետք է նկատել, որ այդ առումով, Հանրային հեռուստաընկերության հանդեպ վերաբերմունքը մշտապես և դեռևս երկար ժամանակ լինելու է տարբեր ծայրահեղությունների շրջանակում,

ինչը բխում է Հայաստանում տարիներ ի վեր ձևավորված հանրային-քաղաքական մթնոլորտի թողած նստվածքից:

Сообщение Ով է փոխարինելու Հանրայինի հեռացած տնօրենին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->