>

Այսօր EnterTrain-ը առաջարկում է միասին մանթի պատրաստել, որը մեզ է հասել արևելյան խոհանոցից։ Այն շատ պարզ, սակայն ոչ շատ արագ պատրաստվող ուտեստ է։ Մեկ անգամ փորձելուց հետո, սակայն, այն կդառնա ձեր ընտանիքի ամենասիրելի ուտեստներից մեկը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ցորենի ալյուր – 500 գր., Ջուր – 130 մլ., Տավարի աղացած միս – 500 գր.
  • Տոմատի մածուկ – 150 գր., Թթվասեր – 150 գր., Արևածաղկի ձեթ – ըստ ճաշակի
  • Սև պղպեղ, աղ – ըստ ճաշակի, Ձու – 1 հատ
  • Տավարի արգանակ – 150 մլ., Սոխ – 1 հատ
  • Կարագ – 30 գր., Սխտոր – 2 պճեղ

Պատրաստման եղանակը




Քոչարյանի զոհերը

1. Ալյուրը մաղեք։ Ավելացրեք ձուն և մի պտղունց աղ։ Ջուր լցրեք վրան և խմոր հունցեք։ Կողքի դրեք։




2. Աղացած միսը խառնեք կտրատած սոխի հետ։ Աղ ու պղպեղ արեք։

3. Խմորը բարակ բացեք։ Քառակուսիներով կտրատեք։ Ամեն քառակուսու մեջ խճողակ դրեք մի փոքր։


4. Քառակուսիների ծայրերն այնպես միացրեք, որ միջուկը բաց մնա՝ նավակի նման։


5. Ձևամանի մեջ բուսայուղ քսեք և շարեք պատրաստի նավակները։ Լցրեք արգանակը։ Եփեք 180 աստիճան տաքացված ջեռոցում 20 րոպե։

6. Այդ ընթացքում խառնեք թթվասերը ճզմած սխտորի հետ։ Առանձին ամանի մեջ հալեցրեք կարագը, ավելացրեք տոմատի մածուկը և 30 վայրկյան խառնելով եփեք կրակի վրա։ Ավելացրեք ջուր,աղ, պղպեղ։ Հենց որ եռա, հանեք կրակից։

7. Մանթիների վրա լցրեք տոմատի սոուսը, եփեք ևս 10-15 րոպե։ Վերջում վրան թթվասերային սոուսը լցրեք։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->