>

«Ռուսաստանում ունենք շատ հայրենակիցներ, որոնք ոչ կացարան ունեն, ոչ աշխատանք եւ ուզում են վերադառնալ հայրենիք. մենք այս պահին իրենց համար կացարան ենք փնտրում:

Խնդիրը բարդանում է նրանով, որ դրսում հայտնված մեր հայրենակիցներից շատերը հնարավոր է վարակված են կորոնավիրուսով, իսկ ոչ քաղաքացիներին շատ տեղերում բժշկական ծառայություններ չեն մատուցում: Այդ առումով, մեղմ ասած խնդիրը լուրջ է», լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:




Քոչարյանի զոհերը

Տեւական ժամանակ է Մոսկվայում ՌԴ դեսպանատունը, Հայաստանի զլմ-ները հրապարակում են նյութեր ռուսական օդանավակայաններում մնացած հայերի աննախանձելի վիճակի մասին:




Հայտնի է դարձել նաեւ, որ Հայաստանից աճել է դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալը: Փաստորեն, եթե նախկինում արտագնա աշխատանքի մեկնածներն էին փող ուղարկում իրենց ընտանիքներին, հիմա ընտանիքներն են ուղարկում Ռուսաստանում առանց աշխատանքի մնացածներին:


Աշխարհում ներկայում ամեն տեղ է բարդ իրավիճակ, կապված համաճարակի եւ տնտեսական ճգնաժամի հետ, սակայն Ռուսաստանում՝ կրկնակի ավելի մյուսներից: Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, մյուս կողմից հումքային երկիր է, նստած էներգառեսուրսների ասեղի վրա: Ներկայում այդ էներգառեսուրսները ոչ միայն գին չունեն, այլեւ՝ պահանջարկ: Այս խնդիրներին ավելանում է ռուսական կառավարման համակարգի անարդյունավետությունը, աշխարհքաղաքական հավակնությունները եւ գանձագողության տիեզերական մասշտաբները: Ռուսական ֆոնդերում կուտակված ահռելի միջոցները սպառվում են հենց այս եռանկյունում, չհասնելով հանրության կարիքներին: Ավելին, ռուս փորձագետների կարծիքով, այդ գումարները դուրս են բերվում երկրից:

Ռուս պաշտոնյաներն առաջիկա ամիսների համար կանխագուշակում են տնտեսության ահռելի անկում եւ տասնյակ միլիոնավոր գործազրկություն: Թե միջազգային, թե տեղական փորձագետները նշում են, որ տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում դրսեւորվելու է ամենածանր հետեւանքներով: Աճում է հանցավորությունը, որն ուղիղ կապ ունի արդեն սկսված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ:


Այս պայմաններում խնդիր է ոչ միայն համաճարակի պատճառով Ռուսաստանում մնացածների, այլեւ Ռուսաստանի հայության ճակատագիրը: Հայրենադարձությունը հայտարարվել է Հայաստանի պետական առաջնահերթ խնդիրներից մեկը, եւ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Եվ խոսքը միայն Ռուսաստանի հայերի մասին չէ: Դրա համար միջոցներ չպետք է խնայել:

Աղբյուր՝ Lragir.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->