>

Տղամարդը մի օր զգաց, որ իր կինն անտարբեր է դարձել իր հանդեպ ու այլևս իրեն չի սիրում: Նա որոշեց ստուգել, թե ինչպես կինը կարձագանքի, եթե ինքը հեռանա նրանից: Նա որոշեց նամակ գրել կնոջը՝ հայտնելով, որ հոգնել է նրանից ու այլևս չի ցանկանում ապրել նրա հետ:

Ամուսինը հասկանում էր, որ իր արածը երեխայություն է, սակայն ամեն գնով ուզում էր իմանալ, թե ինչ է իր հանդեպ զգում կինը:




Քոչարյանի զոհերը

Նամակը գրելով՝ նա այն դրեց մահճակալին կից սեղանիկի վրա, ապա թաքնվեց մահճակալի տակ՝ սպասելով կնոջ վերադարձին: Ամուսինը հուսով էր լսել կնոջ լացուկոծը, նրա զայրացած հեռախոսազրույցները: Երբ կինը վերջապես եկավ տուն, տեսավ նամակն ու այն կարդաց:





Մի քանի րոպե լռությունից հետո նա վերցրեց գրիչն ու սկսեց ինչ-որ բան գրել: Հետո փոխեց զգեստը, ուրախ երաժշտություն միացրեց, պարեց միայնակ: Նա ավելի շատ երջանիկ էր, քան տխուր ու ընկճված:


Ամուսինը շոկի մեջ էր, սակայն ամեն ինչ դեպի վատն էր գնում: Կինը վերցրեց հեռախոսը, զանգեց ինչ-որ մեկին ու հայտնեց, թե գնում է նրա մոտ ապրելու: Հետո կինը կախեց լսափողն ու դուրս եկավ սենյակից:

Որոշ ժամանակ անց ամուսինը լսեց, թե ինչպես է բացվում ու փակվում բնակարանի մուտքի դուռը: Կինը հեռացել էր…



Հուզված տղաամարդը մոտեցավ, վերցրեց նամակն ու սկսեց կարդալ, թե ինչ է գրել իր կինն իրեն: Արցունքների միջից նա կարդաց. «Ես տեսնում եմ մահճակալի տակից երևացող քո ոտքերը: Ես գնում եմ խանութ՝ հաց առնելու»:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->