>

Թաթուլ Կրպեյանի անձնվեր գործունեությանը, նրա հայրենասիրությանը ծանոթ են բոլորը: Թաթուլի հայրը, ճանաչված թալինցի լինելով, նպատակադրվել էր որդուն արժանավայել կրթություն տալ, որ մեծ մարդ դառնա:




Քոչարյանի զոհերը

Շուտով Թաթուլը կատարում է հոր երազանքը՝ դառնալով Պատմության ֆակուլտետրի սան, իսկ արդեն չորրորդ կուրսում գնում է Գետաշեն, որտեղ ոչ միայն ուսուցչությամբ էր զբաղվում, այլ նաև մասնակցում Գետաշենի ինքնապաշտպանությանը՝ դառնալով հրամանատար:




Նա երբևէ չէր հուսահատվում, իր ոգին փոխանցում էր շրջապատին: Գետաշենի արծիվը սիրելի և օրինակելի էր բոլորի համար, շատ-շատերի օգեշնչման աղբյուրը: Նրան բնութագրող հիմնական հատկանիշներն էին համառությունը, պատվախնդրությունը և ինքնամոռաց հայրենասիրությունը:


Թաթուլի նախաձեռնությամբ ընկերների մոտ ավանդույթ է ձևավորվում ամեն ապրիլի 24-ին բարձրանալ Արթին սարը և կարկ վառել՝ հիշեցնելով թուրքական կողմին իրենց անմար նպատակի մասին:


Նրան բնութագրելիս ընկերներն օգտագործում են բարեհոգի, կրթված, համեստ, պարտաճանաչ՝ իսկական մարդ: Թաթուլն իր էությամբ նվիրված էր հայրենիքին և հայրենիքին էլ նվիրում է ամենաթանկը՝ կիսատ թողնելով անվեհեր թռիչքը:

Сообщение Ազատամարտիկ, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->