>

Ն. Փաշինյանը, ամփոփելով հետհեղափախական և նախահեղափոխական իրավիճակները, արձանագրել և իմի է բերել այն բոլոր փոփոխությունները, որոնք եղել են այս ընթացքում, մասնավորապես առողջապահության ոլորտում, քանզի դա համարում է առաջնահերթ խնդիրներից կարևորագույնը:




Քոչարյանի զոհերը

Ընդհանրական հոլովակում ամփոփված են բոլոր փոփոխությունները, փաստերով ներկայացված, որոնց համաձայն մի շարք տեղաշարժեր են ակնառու այս ոլորտում: Վարչապետը մասնավորապես կարևորում և ընդգծում է այն փաստը, որ բանակում ծառայող բոլոր զինվորների ծնողները պետական բյուջեի միջոցներով կվիրահատվեն, եթե ունենան սրտի խնդիրներ և վիրահատության կարիք:




Մարտական գործողությունների մասնակից կամ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները ևս ներգրավված են այս ծրագրում:


Վարչապետը արձանագրում է, որ սրտի ստենդավորման շոևկայական գները բավականին նվազել են, իսկ սրտի ստենդավորման արդյունքում ավելի շատ կյանքեր է հաջողվել փրկել:


Սոցիալապես անապահով անձանց հնարավորություն է տրվել օգտվել բարելավված հինվանդանոցային բուժօգնության փաթեթից: Այլ բարելավումների և նորամուծությունների մասին կարող եք ծանոթանալ վարչապետի հրապարակած հոլովակում, որը կցված է ստորև:

Հեղափոխությունից առաջ եւ հետո. առողջապահական հասանելիության մասին

Հեղափոխությունից առաջ եւ հետո. առողջապահական հասանելիության մասին

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 20 апреля 2020 г.

Сообщение Բանակում ծառայող զինվորների ծնողները սրտի խնդիր ունենալու դեպքում կվիրահատվեն պետական բյուջեի միջոցներով. Ն. Փաշինյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->