>

①Ռուս բիզնեսմեն, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ծնվել է աղքատության մեջ  և որբացել, երբ ընդամենը երկու տարեկան էր։

Կարողությունը` 8.2 միլիարդ դոլար: Աբրամովիչը ծնվել է Ռուսաստանի հարավում, աղքատ ընտանիքում։ Երբ նա երկու տարեկան հասակում որբացավ, նրան մեծացրեց իր քեռին Ռուսաստանի հյուսիսային ենթաարկտիկական շրջանում։
1987թ․-ին Մոսկվայի ավտոտրանսպորտային ինստիտուտում ուսանող լինելու ընթացքում նա պլաստիկե խաղալիքներ արտադրող փոքրիկ ընկերություն հիմնեց, որն օգնեց նրան ի վերջո նավթի բիզնես հիմնել ու անուն հանել նավթի արտադրության ոլորտում։ Ավելի ուշ որպես «Sibneft» ընկերության միակ սեփականատեր՝ նա մի քանի խոշոր գործարքներ կնքեց, որոնց արդյունքում իր ընկերությունը դարձավ չորրորդ ամենախոշոր ընկերությունն աշխարհում 2005թ-ին նա իր ընկերությունը վաճառեց «Գազպրոմին» 13 միլիարդ դոլարով։ 2003թ․-ին նա ձեռք բերեց «Chelsea» ֆուտբոլային ակումբը։ Նրան է պատկանում նաև աշխարհի ամենամեծ զբոսանավը, որը 2010թ․-ին ձեռք բերելու համար նա մի ամբողջ 400 միլիոն դոլար է ծախսել։




Քոչարյանի զոհերը

② «Starbucks»-ի սեփականատեր Հոուարդ Շալդսը մեծացել է աղքատների համար նախատեսված բնակելի համալիրում։ Կարողությունը՝ 2.9 միլիարդ դոլար Բրիտանական «Mirror» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Շալդսն ասել է.





Ես միշտ այնպիսի զգացողություն ունեի, ասես ապրում էի երկաթուղային գծերի մյուս կողմում։ Ես մտածում էի, որ գծերի մյուս կողմում ապրող մարդիկ ավելի շատ ռեսուրսներ ունեն, ավելի շատ փող, ավելի երջանիկ ընտանիքներ. ինչ-որ պատճառով՝ ես չգիտեմ, թե ինչու և ինչպես։
Ես ցանկանում էի անցնել ցանկապատն ու հասնել այն բաներին, որոնք մարդկանց ասելով անհնարին են։ Ես կարող եմ կոստյում ու փողկապ կրել հիմա, սակայն ես գիտեմ՝ որտեղից եմ գալիս և գիտեմ, թե ինչ է դա նշանակում։ Շալդսը ֆուտբոլային կրթաթոշակի արժանացավ Հյուսիսային Միչիգանի համալսարանում և ավարտելուց հետո աշխատանքի անցավ «Xerox» ընկերությունում։ Դրանից շատ ժամանակ չանցած՝ նա սկսեց աշխատել «Starbucks»-ի՝ այն ժամանակվա 60 սրճարաններից մեկում։ Շալդսը դարձավ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը և զարգացրեց բիզնեսը՝ սրճարանների ցանցն ընդլայնելով ամբողջ աշխարհով ու դրանց թիվը հասցնելով 16.000-ի։

③Օփրա Ուինֆրին դարձավ առաջին աֆրոամերիկացի հեռուստաթղթակիցը Նեշվիլում։ Կարողությունը՝ 3 միլիարդ դոլար

Ուինֆրին ծնվել է Միսիսիպիում, աղքատ ընտանիքում, սակայն դա չկանգնեցրեց նրան Թենեսիի պետական համալսարանում ուսում ստանալու համար կրթաթոշակի արժանանալ ու 19 տարեկան հասակում դառնալ առաջին աֆրոամերիկացի հեռուստաթղթակիցը։ 1983թ.-ին Ուինֆրին տեղափոխվեց Չիկագո՝ «AM» թոք-շոուի համար աշխատելու նպատակով, որը հետագայում վերանվանվեց «Օփրա Ուինֆրիի շոու»։


④ «Oracle» ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը դուրս մնաց քոլեջից այն բանից հետո, երբ նրա խորթ մայրը մահացավ։ Նա ստիպված էր 8 տարի պատահական աշխատանքներ կատարել՝ գումար վաստակելու համար։

Կարողությունը՝ 49.8 միլիարդ դոլար: Էլիսոնը ծնվել է Նյու Յորք նահանգի Բրուկլին քաղաքում։ Նրան մեծացրել է իր մորաքույրը Չիկագոյում։ Այն բանից հետո, երբ մորաքույրը մահացավ, Էլիսոնը դուրս մնաց քոլեջից ու տեղափոխվեց Կալիֆորնիա, որտեղ նա հաջորդ 8 տարիների ընթացքում ամենատարբեր պատահական աշխատանքներ էր կատարում՝ գումար վաստակելու համար։ 1977թ․-ին նա հիմնեց համակարգչային զարգացման «Oracle» ընկերությունը, որն այսօր տեխնոլոգիաների ամենախոշոր ընկերությունն է աշխարհում։



⑤Ներդումային աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ լեգենդար բիզնեսմեն Ջորջ Սորոսը, վերապրել է նացիստների կողմից Հունգարիայի գրավումը ու Լոնդոն մեկնել որպես աղքատ ուսանող։

Կարողությունը՝ 24.2 միլիարդ դոլար: Դեռահաս տարիքում Սորոսը Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության աշխատակցի սանիկ դարձավ՝ նացիստների կողմից Հունգարիայի գրավման ժամանակ ապահով լինելու համար։ 1947թ․-ին Սորոսը փախավ երկրից՝ իր հարազատների հետ Լոնդոնում ապրելու նպատակով։ 1949 թ.-ին նա ընդունվեց Լոնդոնի տնտեսագիտական դպրոցը, որն ավարտեց երեք տարի հետո: Կրթական տարիներին նա գոյատևել է պատահական աշխատանքներով. աշխատել է ռեստորանի մատուցող, խնձոր հավաքող, կայարանի բեռնակիր և այլն:

Ավարտելուց հետո Սորոսն աշխատանքի անցավ հուշանվերների խանութում մինչև Նյու Յորք քաղաքում բանկիրի աշխատանք ստանալը։ Սորոսի ամենահայտնի գործառնությունը դարձավ նրա խաղարկումն անգլիական ֆունտի իջեցման վրա, երբ 1992 թ.-ի հոկտեմբերի 16-ին՝ «սև չորեքշաբթի» օրը, մեկ օրվա ընթացքում նա իր ունեցվածքը վայրկյանապես ավելացրեց 1,1 $ մլրդ. դոլարով։ Սորոսի գործառնությունների հետևանքով Անգլիայի Բանկը սկսեց վարել մասսայական  արտարժույթային ինվենցիա, և արդյունքում ֆունտ ստերլինգը դուրս եկավ արտարժույթների փոխարժեքի կարգավորող մեխանիզմից եվրոպական երկրներում։ Դա հանգեցրեց այն բանին, որ ֆունտի արժեքը կտրուկ իջավ՝ հիմնական արտարժույթների համեմատությամբ։ Հենց այդ պահից էլ Սորոսը հայտնի դարձավ որպես «մարդ, ով փլուզման ենթարկեց Անգլիայի Բանկը», չնայած որ իր դերը ֆունտի իջեցման մեջ ակնհայտորեն չափազանցված է։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->