>

Արմեն Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Երբեք պետք չէ մոռանալ, որ նախկին բեսպրեդել համակարգի որոշ ներկայացուցիչների գործելակերպը «վազանցում էր» նույնիսկ այդ կոռումպացված համակարգի համար սահմանված այլանդակ նորմերը։

Երբ կարդում, լսում ու տեսնում ես դրանց «էլիտար դասի ինտելեկտուալ», հեգնախառը գրառումները, հարցազրույցներն ու սոցցանցերում «հրահրած պատերազմները»՝ հասկանում ես,




Քոչարյանի զոհերը

որ ինքնահիացմամբ և եսասիրությամբ տառապող այս «հիվանդների կույտը» դեռ չի ընկալել, որ այս ժողովուրդը դեմ առ դեմ առերեսվել է իրենց «մոգոնած» թե’ Սահմանադրության «արժեքների» և թե’ քաղաքական ու իրավական այլանդակությունների հետ…




Նախկին իշխանության մնացորդները, որոնք պետք է «պատասխան տան» մի ողջ ժողովրդի «դժբախացնելու և դժոխային» կյանքի համար, դեռ «տեղը չեն բերել» կամ գուցե չեն ընկալել, որ այդ նույն ժողովուրդը բաց ձեռքերով իրենց սամասուդ է արել…

Իրենց դեպքում դժվար է հասկացվում, քանի որ մինչ վերջերս նրանք ապրել են թալանով, կողոպուտով և կաշառակերությամբ ու թշնամաբար և ծաղրով են վերաբերվել ցանկացած գաղափարի կամ առաջարկության՝ լծվելու օգտակար աշխատանքի (իմ գլխի եկածով գիտեմ) և վաստակելու իրենց ապրուստը իրենց ճակատի արդար քրտինքով (իրենց պարագայում դա բացառված էր,

քանի որ երկրում գործում էր մեկ ընդհանուր կանոն՝ «դա փողի իրավունքն էր՝ առանց որի ոչ մի հարց չէր լուծվում» կամ եթե «որևէ հարց չէր լուծվում փողով, ապա լուծվում էր մեծ փողերով»։


Այո’ և հազար անգամ այո’, դուք «զավթել էիք» կառավարական կաբինետները, դռները պինդ փակել և ձեր համար «ապահով» Հայաստան էիք «կերտում», այն դեպքում, երբ ամեն երրորդ կամ չորրորդ հայաստանցին գտնվում էր աղքատության ճիրաններում… իսկ դուք միլիոններ էիք կուտակում…
Ավելի սարսափելի էր գործարարների վիճակը, ովքեր
յուրաքանչյուր ամիս նախկիններին «մուծվել են»՝ հարկային տեռորից և բեսպրեդելից խուսափելու համար, իսկ եթե հրաժարվել են «մուծվել»,

ապա Աստված գիտի, թե ինչեր է կատարվել նրանց հետ, որովհետև «ապահով» Հայաստանում օրենքը որպես այդպիսին «չի աշխատել», բայց դրա փոխարեն «գողական օրենքն» է աշխատել…

ովքեր չեն «չմուծվել» կամ սննանկացել են կամ էլ «ոտքերն առաջ տնկած» փախել երկրից…
Իսկ նման իրավիճակը անտանելի էր և դարձել էր սովորական երևույթ և շատ երկար ժամանակ էլ շարունակվեց մինչ ժողովուրդը «սահամսուդ» չարեց իր «դժբախտության» հիմքը դարձած հինգ հազար դրամանոց իշխանություններից…

Այսօր ոչ հրապույր մարմնավաճառի «բարի ժպիտով» և «կեղծ սրտացավությամբ» նրանք փորձում են վերադասավորվել ու «վերանվաճել» իշխանությունը՝ հոգու խորքում ատելով այն հասարակությանը, որն իրենց զրկեց իշխանությունից և ցույց տվեց իրենց իրական տեղը..


ու հիմա էլ նրանք ատում են այդ հասարակությանը մինչև արյան վերջին կաթիլը և իշխանություն ունենալու դեպքում էլ ավելի դաժան են վարվելու քաղաքացիների հետ, քան նախկինում…
Սրանք այդպես էլ չհասկացան, որ մարդկանց իրենց քմահաճույքով «ստորացրել ու կատաղացրել են» ու դեռ իրական սամասուդը դեռ առջևում է…

Հ.Գ. Ու երբեք պետք չէ խոսել Սահմանադրությունից, արդարադատությունից, քաղաքական հետապնդումներից… ու գիտեք ինչու՞…

Սահմանադրությունը ձեզ համար դարձրել էիք «գործելու բացարձակ իրավունք», արդարադատությունը՝ զնդան՝ մարդկանց ճնշելու և հոշոտելու համար, իսկ նմանները, ինչպիսին դուք եք, պետք է անխուսափելիորեն ենթարկվեն քրեական հետապնդումների,

քանի որ քաղաքականությամբ զբաղվելու անվան տակ «ծանրաբեռնված եք» եղել բառիս բուն իմաստով բ…ի տղությամբ…

Հ.Գ. Ժողովուրդը սամասուդ է արել իր իշխանությունը «զավթողներին», իր կյանքը «դժբախտացնողներին», իսկ իրավական «սամասուդի» տեմպերը փոքր֊ինչ դանդաղ են… դե գազ տվե’ք տղերք, գազ…

Сообщение Պետք չէ խոսել Սահմանադրությունից, արդարադատությունից, քաղաքական հետապնդումներից… ու գիտեք ինչու՞ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->