>

Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Նադեժդա Սարգսյանին հրաժեշտ տալու էին եկել մշակույթի գործիչները, նրա ընկերները:


Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը:








Քոչարյանի զոհերը

Հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո՝ եկեղեցու բակում Ռիտա Սարգսյանի ճանապարհը կտրեցին մի շարք անձինք՝ իրենց հերթական խնդիրներով ու հոգսերով: Սոցիալապես անապահով քաղաքացիներից մեկը տուն էր ուզում, մյուսը՝ մեկ այլ օգնություն եւ այլն:


Ի պատասխան նրանց խնդրանքների Ռիտա Սարգասյանն ասաց.

«Ես էլ առաջին տիկին չեմ, գնացե՛ք, ներքևում Աննա Հակոբյանը կանգնած է, գնացեք իրենից խնդրեք»: Մատնացույց անելով Աննա Հակոբյանին եւ շրջանցելով լրագրողների հարցերը Ռիտա Սարգսյանը հեռացավ:



Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->