>

Hraparak.am-ը գրում է.
2019 թվականի հունվարի 26-ն էր։ Մամուլը գուժեց․ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը։

Մհերին երևի հիշում եք, լրագրող էր։ Նա իր ձայնը լսելի դարձնելու համար բանտում պայքարել է հացադուլի միջոցով։ Պարտադիր չէ՝ բժիշկ լինել հասկանալու, որ մարդը, երբ 44 օր գտնվում է հացադուլի մեջ, ինչպիսին կարող են լինել հետևանքները։ Դա 10, 20, 30 օր չէ։ Ինչպե՞ս կարձագանքի օրգանիզմը՝ սիրտը, թոքերը, երիկամները, արյունը․․․




Քոչարյանի զոհերը

Կային բազմաթիվ ազնիվ լրագրողներ, ովքեր իրենց ձայնը բարձրացրին, բայց «հոգին այս անգամ Հ1-ին ծախած Պետրոսը» նման լրագրողների հասցեին իր հաղորդման մեջ ասաց «․․․ես չեմ հասկանում իմ այն գործընկերներին ովքեր ներքաղաքական մոլուցքով տարված սուտ են տարածում․․․»։ Ասաց․ «Մհերը չի մահացել հացադուլի մեջ՝ դա սուտ է»։




Փոքրիկ գրառում էի արել, գրելով՝ «Լրագրող էր Մհերը, Պետրոս․ ընդամենն այսքանը։ Խառնակ այս շրջանում յուրաքանչյուրը կարող է հայտնվել նման իրավիճակում։ Ինչ վերաբերվում է ներքաղաքական մոլուցքով տարված լինելուն, կարծում եմ ինքդ զերծ չես դրանից։ Եթե Մհերը վատացել է, սիրտը կամ մի այլ օրգան չի դիմացել ու ․․․


«ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը», ուրեմն հացադուլից չի՞ մահացել։ Սա նու՞յնը չէ, եթե Կիևյան կամրջից ցած նետվողի մասին դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվի, որ ցած նետվողը ինֆարկտից է մահացել։ Սթրեսից ինֆարկտ է ստացել»։


Հիմա հասկանու՞մ ես, Պետրոս, թե երբվանից լրագրողները դարձան այդքան անպաշտպան։ 2019 թվականի հունվարի 26։ Չե՞ս գտնում, գոնե հիմա, որ լրագրողի մահվան մեջ քո բարոյական բաժինն էլ կա, երբ հացադուլ հայտարարած լրագրողի մահվան մասին խոսում էիր այնպես, ասես այդպես էլ պիտի լիներ։ Ոչ մեկը մեղք չուներ։ Նորերը սրբեր էին, որովհետև քեզ կարևորել էին։ Հիմա հիշեցնում եմ՝ երբ գրել էի, որ խառնակ այս շրջանում յուրաքանչյուրը կարող է հայտնվել նման իրավիճակում։ Հիմա դու ես հայտնվել այդ վիճակում։ Հիշիր մահացած Մհերին ու ապաշխարիր, Պետրոս։ Որբ են մեծանում նրա երեխաները։ Քեզ հետ, դեռ հիշեցնելու եմ, էլի մարդիկ են ապաշխարելու։

Сообщение Հիշիր մահացած Մհերին ու ապաշխարիր, Պետրոս։ Որբ են մեծանում նրա երեխաները։ Քեզ հետ, դեռ հիշեցնելու եմ, էլի մարդիկ են ապաշխարելու։ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->