>

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ.


Վաղը 12:00-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ընտրական օրենսգրքի բարեփոխման հայացեկարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ հերթական քննարկումը:








Քոչարյանի զոհերը

Լրատվամիջոցներին և թղթակիցներին առաջարկում ենք աշխատանքային այն նույն կերպը, որը կիրառվել է հանձնաժողովի բոլոր քննարկումների ժամանակ, այն է՝ լուսանկարահանել, տեսաձայնագրել առաջին 5 րոպեն, այնուհետև քննարկումը շարունակել դռնփակ և միայն քննարկման ավարտից հետո կազմակերպել մամուլի ասուլիս:


Կարծում ենք, լրատվամիջոցները հավատարմագրվելու խնդիր չպետք է ունենան, քանի որ արդեն իսկ հավատարմագրվել են մեկ այլ քննարկման համար, որը տեղի է ունենալու նույն օրը:

Հիշեցնենք, որ վաղը 14:30-ին ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկում տեղի կունենա նաև լրատվամիջոցների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ:



Ինչպես տեսնում եք, վաղը բավականին հագեցած աշխատանքային օր է լինելու: Մեզ և Ձեզ բարի աշխատանքային օր:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->