>

Գեներալ Մանվել Գրիգորյանի արջերը, ինչպես մեր լրագրողի հետ զրույցում հավաստիացրել է Տավուշի մարզի Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը, «Սևքարի անտառտնտեսության» տնօրեն ԵԿՄ-ական Աշոտ Երիցյանն է նվիրել։


«Մանվելի արջերն էլ ինքնա տվել։ Հո աչքերներս քոռ չի, տենում ենք շարժը, ամեն ինչ»,- հավաստիացրել է գյուղապետը՝ հավելելով. «Իր ձեւով անտառը թալանում ա, ժողովրդին ճնշում։ 20 տարի ա անտառնտեսության տնօրեն ա։ 3 հազար դոլարանոց կաստյումա հագնում, մի էն ձեւի տունա սարքել, որ մենակ տենաս»։








Քոչարյանի զոհերը

Ի դեպ, տեղեկություններ կան, որ գեներալն իր արջերից մեկին անվանակոչել է հանրությանը քաջ հայտնի՝ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի անունով։ Գնալով գեներալի արջերի հետքերով՝ Աշոտ Երիցյանին հարցուփորձ արեցինք՝ իրո՞ք ինքն է կենդանիներին նվիրել: «Ոչ-ոչ, դա լրիվ սուտ ա, վաբշե չի համապատասխանում իրականությանը»,-հարցից անակնկալի եկած՝ արձագանքեց Երիցյանը՝ հավելելով. «Հեշտ չի արջին բռնել, նվիրել, արջը տհենց բան չի, էլի…չկա նման բան»:

Այդ դեպքում ո՞վ է գեներալին նվիրել այդ կենդանիները, կամ՝ որտեղի՞ց է նա ձեռք բերել դրանք, ընդհանրապես ՀՀ տարածք կենանիներ որտեղի՞ց են բերվում՝ հարցրինք անտառտնտեսության տնօրենին: «Հայաստան էնքան կենդանիներ կան, ո՞վ ա գիտում, թե որտեղից են բերում: Կամ՝ վագրերը….Հայաստան հո վագր չկա՞, կամ էլ՝ ազնվացեղ շները, դրանք էլ հո Հայաստան չկա՞ն…Չգիտեմ, չեմ կարա ասեմ, որտեղից են ճարում»:


Բայց հաստա՞տ այդ արջերը մեր անտառներից բռնած արջեր չեն: «Չէ, հաստատ, հնարավոր չի նման բան, որ անտառից արջին բռնեն ու տանեն, ինքը ընդի ապրի: Կարան ավելի շատ դրսի գազանանոցներից բերած լինեն, երբ որ արջը ձագ ա ունենում, բերեն-պահեն, մեծանա: Թե չէ՝ անտառից բռնեն, տանեն՝ դա հնարավոր բան չի»,-ասաց Երիցյանը: Ճոխ տների ու թանկարժեք կոստյումների մասին հարցին էլ շատ հանգիստ արձագանքեց. «Չգիտեմ՝ ով ինչ ա ասում, այ ցավդ տանեմ, բայց տենց լուրերի մի հավատացեք, ավելի լավ ա՝ իրականությունն իմանաք, իրականությանը հավատացեք»:



Ի դեպ՝ Սեւքարի անտառտնտեսության տնօրինությունը այս օրերին հանդիպում է տարածաշրջանի համայնքապետերի հետ, որպեսզի նրանց միջոցով հանրությանն իրազեկի հրդեհավտանգ իրավիճակի եւ հրդեհներից խուսափելու վերաբերյալ: «Մենք բոլորին տեղյակ ենք պահել, որ արտերը հնձելուց հետո խոզանները չվառեն, քանի որ դա խիստ վտանգավոր է: Անտառների մուտքերն էլ այս օրերին փակում ենք, որպեսզի որքան հնարավոր է՝ մարդկանց շարժը քիչ լինի, քանի որ +40 աստիճանի պայմաններում այժմ խիստ հսկողություն է իրականացվում»,-ասաց Երիցյանը:

Նա նաեւ շեշտեց, որ հրդեհավտանգ պոտենցիալ օջախներ դեռեւս չեն հայտնաբերվել իրենց տնտեսությունում եւ հույս հայտնեց, որ չեն էլ հայտնաբերվի: «Անցյա տարի մի քանի անգամ մեր տարածքներում հրդեհի օջախներ եղել են, որը շուտ մարել ենք, նույնիսկ փրկարարների են կանչել, եկել են աջակցության: Այս տարի հույս ունենք, որ ամեն ինչ կարգին կլինի եւ մենք մեր ուժերով կկարողանանք իրավիճակը վերահսկողության տակ կպահել»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->