>

Բազմաթիվ բողոքներ են հնչում, որ որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու կառավարության աջակցության 9-րդ միջոցառման համար սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգը նորմալ չի գործում և ծրագրում գրանցվելը իսկական գլխացավանք է դարձել շահառուների համար։

Շատերն ահազանգում են, թե առհասարակ չեն կարողանում գրանցել, քանի որ գրանցման կոդը չի գալիս, գրանցելու դեպքում էլ մերժումներն ամենաանհեթեթ պատճառներով են լինում: Քաղաքացիները նաև նշում են, որ համակարգը մերժել է իրենց հայտը` նշելով, որ գրանցված երեխաները բնակչության ռեգիստրում գոյություն չունեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա պետռեգիստրի տվյալների բազան է և իրենք կապ չունեն:


«Մենք չենք կարող իրենց տվյալների բազան ո’չ խմբագրել, ո’չ մարդ ավելացնել, ո’չ մարդ պակասեցնել: Խնդիրը պետռեգիստրի տվյալների բազայի մեջ է: Գուցե դա ամբողջական տվյալների բազան չի, ինչը որ կա, բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք խնդրում ենք քաղաքացիներին, որպեսզի զանգահարեն պետռեգիստր և հասկանան, թե ինչու իրենց երեխաների տվյալները մուտքագրված չեն տվյալների բազայի մեջ: Կարող եմ ընդունել, որ 5 տոկոս դեպքերում դա տեխնիկական խոտան լինի, բայց չի կարող ահռելի թվով դեպքերը լինեն տեխնիկական խոտանի արդյունք: Խնդիրը նաև այն է, որ նույն մարդուն նույնականացնում ենք 4 տարբեր տեղեկատվական բազաներով և այդ տեղեկությունները չեն համընկնում իրար: Զուտ մեխանիկական պրոցես է: Մարդուն մի բազան նույնականացնում է, մյուսը` չէ: Եվ քանի որ այդ տվյալները չեն համապատասխանում իրար, մարդուն մերժում է գալիս»,- նշեց Մարտիրոսյանը:







Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով` հիմնական ահազանգերը հենց այս միջոցառման շրջանակներում են լինում, քանի որ սա միակ միջոցառումն է, երբ քաղաքացին ինքը պետք է դիմում գրի:

«Սա ամենախնդրահարույց միջոցառումն է, քանի որ նախատեսված է գործազուրկ մարդկանց համար, և մենք նրնց տվյալները որևէ տեղ որպես այդպիսին չաունենք: Այդ իսկ պատճառով մենք նույն մարդու անունը ստիպված ենք նույնականացնել ՊԵԿ-ի միջոցով, որպեսզի հասկանանք՝ այդ մարդու անունով հարկ վճարվել է, թե ոչ, որպեսզի ճշտենք, իսկապես չի աշխատել, դրանից հետո նույնականացնում ենք պետռեգիստրի տվյալների հետ, որպեսզի հասկանանք, մարդն իրոք հաշվառում ունի, թե ոչ, այնուհետև համեմատում ենք ԶԱԳՍ-ի հետ, որպեսզի նույնականացնենք ընտանիքի երեխաների տվյալները, այնուհետև ԱԱԾ է գնում, որպեսզի տեսնենք, տվյալ մարդը գտնվում է Հայաստանում, թե ոչ, ինչպես նաև պարզվում է, քե այդ մարդիկ նպաստառու են, թե ոչ, քանի որ նպաստառուները չեն կարող այս ծրագրի շահառու լինել: Պատկերացրեք քանի տվյալների բազայում է սա ստուգվում: Ուզում եմ կրկնել, որ տվյալների բազաներն անընդհատ թարմացվում են»,-հավելեց Մարտիրոսյանը:


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ծրագրի հետ ոստիկանությունը որևէ առնչություն չունի. «ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը ընդամենը բազան տրամադրել է ծրագիրը մշակողներին: Բազան ամբողջությամբ փոխանցվել է»:


Աղբյուր՝ armdaily

Сообщение 9-րդ միջոցառման շահառուների դեպքում բազան տվյալները չի ճանաչում․ ինչ անել այդ դեպքում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->