>

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղհայցը ընդդեմ Քրեակատարողական ծառայության:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք՝ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով կանխել իր իրավունքը խախտող գործողությունները եւ ապահովել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի հնարավոր վնասի բացառումը:




Նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մեր զրույցում պարզաբանել էր, որ ակնկալում են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, քանի որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը, լինելով 60-ից բարձր տարիքային խմբում եւ ունենալով առողջական խնդիրներ, գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից:

Ըստ Դատալեքսի՝ իր հայցի հիմքում փաստաբանը դրել է նաեւ այն հանգամանքը, որ Քոչարյանին կալանավայր տեղափոխելու որոշումը (խոսքը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՔԿՀ տեղափոխվելու մասին է,- խմբ.) կայացվել է այն նույն ժամանակ,


երբ Արդարադատության նախարարը բարձրաձայնել է կալանքի փոխարեն այլ խափանման միջոցների կիրառման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտության մասին, եւ պետությունը սկսել է ձեռնարկել միջոցներ նոր վարակի դեմ պայքարի շրջանակներում կալանքի տակ գտնվող անձանց թիվ պակասեցնելու ուղղությամբ:

Անդրադառնալով սրան՝ դատարանը գտել է, որ հայցադիմումով ներկայացված գործը ծագում է հանրային իրավահարաբերություններից եւ ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, որովհետեւ Քրեակատարողական ծառայությունը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է.

«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէ քննության առնել Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գործողությունների կանխման և դադարեցման հարցերը, որոնք վերաբերում են հայցվորին կալանավայր տեղափոխելուն»,- եզրափակել է դատավորը:


Նշենք, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ այս պահին վերջնական որոշում չունի. պետք է իր վստահորդի հետ քննարկի՝ արդյունավետության տեսանկյունից բողոքարկելու են թե ոչ:

Օրբելյանը նշեց, որ իրենց համար սկզբունքորեն էական չէ, թե որ դատարանում կքննվի հայցադիմումը: Հիշեցնենք, որ նույնաբովանդակ մեկ այլ հայցադիմում էլ ներկայացրել են Վարչական դատարան: Վերջինս երկու անգամ վերադարձրել է հայցադիմումը, եւ հայցվորը շտկումներ անելուց հետո երեկ երրորդ անգամ է այն մուտք արել դատարան:

Сообщение Դատարանը Ռոբերտ Քոչարյանի մասով նոր որոշում է կայացրել. Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->