>

Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ավելի մեծ չէ, քան նախկինում։ Նախիջևանում ու Արցախում իրավիճակին նվիրված կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը սահմանին ակտիվ տեղաշարժ է իրականացնում։ Ցավոք, մարտ-ապրիլ ամիսներին որոշ մարդկանց կողմից ահազանգը լուրջ չէր ընդունվում», —ասաց Հովհաննիսյանը։




Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով` Ադրբեջանի գործողությունները կարող են մի քանի պատճառ ունենալ` պատրաստություն հարձակման, հայկական կողմի հարձակման կամ անկանխատեսելի գործողությունների սպասում։ Սակայն պետք չէ թերագնահատել Ադրբեջանի զինված ուժերին, պետք չէ նաև նրանց գործողություններում միայն մեկ պատճառ տեսնել։





Նա նշեց, որ Ադրբեջանում նույնպես վախենում են հայկական կողմի գործողություններից, հայկական բանակը լավ է զինված ու սեփական պլաններն ունի։ Հովհաննիսյանը նշեց, որ նախկին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանը կտրուկ կրճատել է սահմանին արձակվող կրակոցների թիվը։

«Հաշվի առնելով ակտիվ տեղաշարժերը` կարող է լինել ինչ-որ ծրագիր։ Ես չեմ կարող շատ փակագծեր բացել։ Եթե նայենք դիմացինի ուշադրությունը բթացնելու տեսանկյունից, եթե նայենք սեփական զորքերը մարզելու տեսանկյունից, սրանք կոնկրետ քայլեր են»,- ասաց Հովհաննիսյանը։


Նրան խոսքով` վերջերս կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում։ Հովհաննիսյանի խոսքով` միշտ պետք է պատրաստ լինել, բայց սխալ կլինի պնդել, որ այսօր պատերազմի վերասկսման հավանականությունն ավելի մեծ է, քան երեկ կամ մեկ ամիս առաջ։

«Մյուս կողմից էլ` Ադրբեջանը կարող է ոչ թե լայնածավալ, այլ լոկալ պատերազմ սկսել։ Դրա համար մենք էլ, նրանք էլ առաջնագծում բավարար ուժեր ունենք», — ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն իր բանակը պարբերաբար համալրում է զենքի, տեխնիկական միջոցների նոր տեսակներով` փորձելով հայկական կողմին լարվածության մեջ պահել, փորձելով հյուծել այն։



Հայկական կողմը նույնպես համալրում էր սպառազինությունը` ընդլայնելով իր հնարավորությունները։

Հուլիսի 2-ից 6-ն Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են անցկացվում` զորքերի տարբեր տեսակների, այդ թվում` հատուկ նշանակության զորքերի մասնակցությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ զորավարժություններին մասնակցում են 20,000 զինվորականներ, մինչև 120 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային սպառազինություն, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ականանետներ, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային ու ռազմաճակատային ավիացիա։

Աղբյուրը՝ Armeniasputnik.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->