Նիկոլ Փաշինյանի կոչը տեղ է հասել․ կախարդական փայտիկը հրաշքներ է գործում — ingablog

Երեկ մեկնարկել է ամառային զորակոչը: ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում զորակոչին ներկա է եղել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։




Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձած 300 հոգի ունենք. այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։


«Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձած 300 հոգի ունենք, նրանցից 156 հոգին նախկինում զինվորական ծառայությունից խուսափած մարդիկ են, որոնք ներկայացել են եւ պատրաստ են անցնել ծառայության»,–նշել է նա։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin