>

ՀՀ փախվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանն իր էջում գրում է․

Ադրբեջանը պատերազմի մեջ մտնելու որոշում չի կայացնի: Ոչ թե որովհետև չի կարող նման որոշում կայացնել, ոչ թե, որովհետև չի ուզում կայացնել՝ այլ, որովհետև պատերազմի մեջ մտնելը մի հունար է, դրանից դուրս գալը՝ մի ուրիշ:




Քոչարյանի զոհերը





Ադերբեջանը կարող է որոշել ամեն բան. հարձակման օրն ու ժամը, ուղղությունն ու ուժգնությունը, բայց պատերազմից դուրս գալու որոշում չի կարող կայացնել:


Էդպես է. երբ քացով խփում ես մեղվի փեթակին, այդ պահից սկսած դիմակայությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ մեղուն կորոշի: Ինչու՞: Որովհետև երբեք ոչինչ մեղվին չի կարող համոզել սուվերենության իր բնազդը զիջել: Նա գիտի մեկ բան, որ իր փեթակին քացով խփել չի կարելի ու նա դա չի ների:

Ապրիլյան գործողությունները այնքան ռազմական չէին, որքան քաղաքական: Խնդիրը Արցախը վերցնելը չէր, այլ ուզած պահին պատերազմ սկսելը և ուզած պահին դրանից դուրս գալ կարողանալը:



Հիմա՝ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, սուվերեն հրապարակը երաշխավորել է իր անվտանգությունը՝ ցանկացած մեկից վերցնելով պատերազմը կանգնեցնելու մանդատը և տալով դա իր զորության ներկայացուցչին:

Ուստի Ադերբեջանը այնքան է պտտվելու փեթակի շուրջ՝ մինչև համոզված լինի, որ կկարողանա պատերազմից դուս գալ: Մինչև էդ մանր-մունր բզբզոցներ կլինեն՝ ինչպես եղել են վերջին մոտ հինգ տարում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->