>

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել




Քոչարյանի զոհերը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։




Գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Քրեական գործի հիմքում ընկած է Մինասյանի հայտարարագրում եղած տվյալը, ըստ որի՝ իրեն պատկանող բաժնեմասի օտարումից նա իրականում ստացել է ավելի քիչ գումար, քան նշված է եղել հայտարարագրում։


«Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստերում Միքայել Մինասյանի պաշտպանական թիմը պնդել է,

թե կատարվածը տեխնիկական վրիպակի արդյունք է և որպես հիմնավորում ներկայացրել է այն, որ նշված ավել գումարը երբեք չի փոխանցվել նախկին դեսպանին։


Դատախազության մեր աղբյուրը հայտնեց, որ մինչև այս ամսվա վերջ դատավորը բավարարելու է Մինասյանին կանալավորելու միջնորդությունը»։

Сообщение Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->