>

Ապրիլի 21-ին ծնվել է նրբադեմ երգչուհի Հասմիկ Կարապետյանի երկրորդ բալիկը։ Նա ամուսնուն՝ երաժիշտ Շանթ Կիրմիզյանին որդի է պարգևել։ Երջանիկ մայրիկն ինստագրամյան էջում հրապարակել է «Տղա է» գրությամբ լուսանկար՝ ընդունելով երկրպագուների շնորհավորանքները։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք՝ գեղեցկուհի Հասմիկը չի թաքցրել՝ պատահաբար է իմացել իր հղիության ընթացքում, երբ արդեն 6-7 շաբաթ փոքրիկի էր սպասում։ Նա չէր կռահել, որ երանելի իրավիճակում է։ Այդ լուրն իրապես անսպառ երջանկություն է պարգևել գեղեցկուհի երգչուհուն։





Հասմիկը բալիկի պարգևն ի վերուստ տրված բերկրանք ու օրհնություն է անվանել։ Զույգն անգամ փոքրիկի սեռը չէր ցանկանում իմանալ՝ այն անակնկալ պահելով անգամ իրենց համար։ Այլ մանրամասներ Հասմիկը չի հայտնել՝ չբացահայտնելով նաև փոքրիկի անունը։ Երջանիկ ծնողները նաև դուստր ունեն։ Գեղեցկուհի Տաթևն արդեն 3 տարեկան է։


Շնորհավորում ենք Հասմիկին և Շանթին՝ մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն, իսկ ծնողներին հայրական և մայրական անսպառ բերկրանք։

Сообщение Ծնվել է Հասմիկ Կարապետյանի երկրորդ փոքրիկը․ մանրամասներ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->