>

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանի հարազատ փեսան, նույն ինքը՝ Միքայել Մինասյանը, որն իր հարազատ աներոջ կողմից 2013թ. մարտի 9-ին ՀՀ նախագահի՝ իր աներոջ հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, և որպես այդպիսին մնացել է մինչև 2018թ.,




Քոչարյանի զոհերը

այդ ընթացքում՝ 2013թ. դեկտեմբերի 10-ին, ՀՀ նախագահի՝ իր աներոջ հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ), այդ ընթացքում՝ 2017թ. ՀՀ նախագահի՝ իր աներոջ հրամանագրով նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հռոմ),




2018թ. ապրիլի 5-ին ՀՀ նախագահի՝ իր աներոջ կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2008-2011թթ. աշխատել ՀՀ նախագահի՝ իր աներոջ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, դեռ որ միայն հրապարակային այս պաշտոններն զբաղեցնելով, համարձակվում է խոսել կամ հղում անել ԱՄՈԹ բառին կամ հասկացությանը:


Իյա, իրո՞ք:

Լավ, իսկապես ո՛չ նամուս, ո՛չ աբուռ, ու այս աստիճան հղփացած եք եղե՞լ ու մնացել եք այդպիսի՞ն:


Զուտ միայն պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածում դառնալ ահռելի ունեցվածքի տեր, ի դեպ, բացարձակապես անազնիվ ճանապարհով, ու դեռ խոսել ամոթի մասի՞ն:

Իյա, իրո՞ք:

Պարոն, Դուք բացառիկ անամոթի մեկն եք»:

Сообщение «Դուք բացառիկ անամոթի մեկն եք». Արթուր Սաքունց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->