>

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ շարունակում է գործել արտակարգ դրության պայմաններում:




Քոչարյանի զոհերը

«Ի հավելումն միլիոնավոր ֆիզիկական անձ հաճախորդների՝ մենք ծառայություններ ենք մատուցում նաև այսօր կենսական նշանակության ունեցող այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են հիվանդանոցները, սննդի մատակարարները և այլն:




Սա պատասխանատվություն է, որ մենք շատ ենք կարևորում։ Ջրի մատակարարման համակարգը՝ պոմպակայանները և այլ ինժեներական ենթակառուցվածքները ապահովում են կայուն և որակյալ ջրամատակարարում բոլորիս համար:


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն թվականի ապրիլի 22-ից բնակիչ-բաժանորդների համար կոմունալ՝ այդ թվում խմելու ջրի և ջրահեռացման ծառայության դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարում է վերացած, «Վեոլիա Ջուր»-ը հորդորում է իր բաժանորդներին կատարել վճարումները։

Միաժամանակ, գիտակցելով կորոնավիրուսով պայմանավորված պատասխանատվությունը, «Վեոլիա Ջուր»-ը կոչ է անում պահպանել Ձեր և Ձեր ընտանիքի անվտանգությունը և մատուցված ծառայությունների համար վճարել` օգտագործելով առցանց և բջջային համակարգերը:


Վճարելով մատուցված ծառայությունների համար՝ դուք միանում եք այսօրվա՝ արտակարգ իրավիճակում որակյալ ջրամատակարարում ապահովելու մեր ջանքերին: Էլեկտրոնային համակարգերով վճարումների հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ 080000-185 անվճար հեռախոսահամարով:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում երկրի անվտանգությունն ապահովելու գործում Ձեր ներդրման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Сообщение Քիչ առաջ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն տարածեց․ Ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->