Գիտնականները բացատրել են, թե ինչու գեղեցիկ մարդիկ ունեն տգեղ զուգընկերներ — ingablog

Ամերիկացի գիտնականները բացատրել են, թե ինչու են գեղեցիկ մարդիկ հաճախ իրենց տգեղ զուգընկերներ ընտրում: Պարզվում է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան երկար են սիրահարները ճանաչում միմյանց:




Երկու զուգընկերներ, որոնց ռոմանտիկ հարաբերությունները սկսվել են անմիջապես ծանոթանալուց հետո, հաճախ նման են լինում, որովհետև իրար մեջ ամենից առաջ գնահատում են ֆիզիկական գրավչությունը: Իսկ այն զույգերի մոտ, որոնցից մեկը տեսքով ակնհայտորեն զիջում է մյուսին, առաջին պլան է գալիս հոգեբանական համատեղելիությունը: Դա պատահում է սկզբում ուղղակի ընկերություն արած զույգերի մոտ:

Եթե գեղեցիկ կինը հանդիպում է անհրապույր տղամարդու հետ, ուրեմն նրանք ծանոթ են եղել սիրավեպը սկսվելուց շատ առաջ և արդեն հարազատ են դարձել միմյանց:


Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin