>

Րոպեներ առաջ տեղի ունեցավ անչափ հուզիչ պահ․ «Լուսավառ ոգեկոչման րոպեն», որը խորհրդանշեց մեր միասնական ներկայությունը Ծիծեռնակաբերդում՝ անմար կրակի մոտ։ Ավանդապես մեր պատմության «սև օրը» մեկ մարդու պես գնում ենք Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու։




Քոչարյանի զոհերը

Այս տարի հուշահամալիրը փակ է՝ աշխարհում տիրող կորոնավիրուսյան արհավիրքի պատճառով, բայց մեր սրտերն ու հոգիները երբեք չեն փակվի պատմական ողբերգության առաջ։




Կորոնավիրուսյան ախտի պատճառով այս օրը չենք կարող ֆիզիկապես ներկա գտնվել այնտեղ, սակայն մարած լույսի ներքո պարզած մեր պատուհանագոգերի ճրագները հոգեպես միավորում են բոլորիս անմար կրակի մոտ։


Հատուկ համարներին ուղարկված հաղորդագրություններն էլ, որոնց արտացոլելու են սյուներին, էլ ավելի խորհրդանշական է դարձնում օրվա խորհուրդը։


Եկեղեցական զանգի ղողանջները, երևանյան ու մարզային մարված լուսավորությունը, «Արի իմ սոխակ» անմահ երգի կատարումը, անմար կրակն ու Ծիծեռնակաբերդի խորհրդավոր լռությունը․․․ իրապես փշաքաղվելու աստիճանի հուզիչ էր ամենը․․․

Լուսավառ ոգեկոչման րոպեն՝ Ծիծեռնակաբերդում։

Լուսավառ ոգեկոչման րոպեն՝ Ծիծեռնակաբերդում։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 23 апреля 2020 г.

Сообщение Փշաքաղվելու աստիճանի հուզիչ․․․ Ծիծեռնակաբերդի ոգեկոչման րոպեն появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->