>

Օծանելիքը  ձեր երկրորդ մաշկն է և օդը, որը դուք շնչում եք: Այն կարևոր  «զենք է»: Եվ այն անպայման պետք է համապատասխանի ձեր տեսքին և բնավորությանը:  Ինչպես ցանկացած կոսմետիկայի դեպքում, օծանելիքից էլ պետք է կարողանալ ճիշտ օգտվել: Ինչպե՞ս ճիշտ օգտագործել օծանելիքը: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորամանկություններ.

1. Քսեք օծանելիքը միայն մաքուր  մարմնին: Լոգանքից կամ ցնցուղից հետո մաշկը ավելի լավ է կլանում բույրը:




Քոչարյանի զոհերը

2. Օծանելիքը քսել 2-3 կաթիլներով մարմնի այն հատվածների վրա, որոնք մոտ են  զարկերակին: Դա դաստակն է, ուսերը, արմունկի ծալվող հատվածը, ինչպես նաև պարանոցի  քներակները, ականջի ետևի կողմը և քունքերը:  Այս հատվածներում մաշկը պուլսացիա է անում, հետաևբար, տարածում է  բույրը:





3. Ոչ մի դեպքում օծանելիքով մաշկը մի մերսեք, բույրը դրանից փոխվում է:

4 .Եթե դուք որոշել եք ձեր հագուստին հաղորդել ձեր օծանելիքի բույրը, ապա հիշեք, որ օծանելիքը սիրում է բնական հյուսվածքներ. վուշ, բամբակ, մորթի: Օծանելիքը պետք է ցանել հագուստի ներսի մասին, քանի որ դրսի մասում այն կարող է հետք թողել:


5. Օծանելիքը պետք է պահել մութ վայրում և ամուր փակված վիճակում, որպեսզի այն չցնդի կամ չթթվի` թթվածնի հետ միացումից:



6. Մի խառնեք տարբեր բույրեր: Ցանկալի է, որ օծանելիքի, քսուքների և դեզոդորանտի բույրերը մի խմբից լինեն: Եթե դժվար է ընտրել, ապա ընտրեք առանց հոտի կամ թույլ հոտով դեզոդորանտ:

7. Օծանելիքը չափից շատ մի ցանեք:  Ամեն ինչը պետք է լինի չափի մեջ, այլապես նույնիսկ ամենաթանկարժեք օծանելիքը անտանելի կդառնա ձեր և շրջապատողների համար:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->