>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Սյունիքում, ուստի նա չի մասնակցելու Սահմանադրության օրվան նվիրված Սահմանադրական դատարանի կազմակերպած միջոցառմանը:


Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, Փաշինյանը մեկնել է Սյունիք՝ քաղաքացիների հետ հանդիպելու համար: «Հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։ Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։








Քոչարյանի զոհերը

Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու», — ասված է Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ։

Բանն այն է, որ նախկինում այս օրը Հայաստանի ղեկավարները գրեթե միշտ մասնակցել են Սահմանադրության օրվան նվիրված ՍԴ-ի կազմակերպած միջոցառումներին: Մեր ունեցած տեղեկություններով այս անգամ եւս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը փորձել է Փաշինյանին հրավիրել Սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը, բայց մերժվել է:


Սակայն Թովմասյանը տեղեկացրել է ՍԴ աշխատակազմին եւ դատավորներին, որ Փաշինյանը մասնակցելու է այդ միջոցառմանը՝ իբր անձամբ է խոսել վարչապետի հետ եւ ստացել հավաստում նրա մասնակցության վերաբերյալ:



Այնուհետեւ ՍԴ աշխատակազմից կապ են հաստատել վարչապետի աշխատակազմի հետ՝ քննարկելու համար վարչապետի մասնակցության հետ կապված կազմակերպչական հարցեր, սակայն ստացել են մերժում: Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ հուլիսի 5-ին Փաշինյանը մեկնում է Սյունիք եւ չի մասնակցելու ՍԴ-ի միջոցառմանը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->