>

Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանն անչափ հուզիչ գրառում է կատարել։ Նա վերհիշել է 105 տարի առաջ կատարվածը՝ նշելով՝ երբեք չենք մոռանա ողբերգությունը։ Հայ ազգի խորը ցավի մեջ հետք ունի նաև Տաթևիկի ընտանիքը։ Գեղեցկուհին նամակ է հղել իր՝ մազապուրծ եղած պապիկին։




Քոչարյանի զոհերը

2015-ին Տաթևիկը Թուրքիայում էր՝ Վանում՝ իր պատմական հայրենիքում։ Պապին գրած նամակում նա հույս է հայտնում՝ երկնքից հետևում է իրեն։ Նրբադեմ Տաթևիկը հարցնում է պապիկին, կարո՞ղ էր նա երբևէ պատկերացնել, որ իր թոռնուհին իր ոտնահետքերը կթողնի պապի հայրենիքում, որտեղ մահացել է իր ընտանիքի մեծ մասը, բայց պապը փրկվել է։




«Ես արեցի դա, պապի՛կ։ Որպես ընտանիքի առաջին անդամ՝ ես արեցի դա»,- գրում է Տաթևիկը՝ խոստանալով պապին պատմել իր պատմությունը։ Նա նշում է՝ Վանում է միայն երջանիկ պատահականության շնորիվ։


Տաթևիկի մայրիկին հայրը պատմել է՝ կարողացել է փախչել՝ թաքնվելով մորաքրոջ զգեստի փեշի տակ։
100 տարի անց Տաթևիկը Վանում կանգնած էր Վասպուրականի ավանդական տարազով, որը փրկել էր իր պապիկի կյանքը՝ շարունակություն տալով իրենց ընտանիքին։


«Ինձ երբեք այսքան ողջ չեմ զգացել։ Սիրում եմ քեզ, պապի՛կ։ Հանգչիր խաղաղությամբ»,- խոսքն ավարտել է Տաթևիկը՝ տեղադրելով պատմական օրվա լուսանկարը։

Сообщение «Ես արեցի դա․․․»․ Տաթևիկ Ռևազյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->