>

Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Բիզնեսում խորանալու ընթացքում իմ համար փիլիսոփայություն եմ մշակել, որ երկիրն ուժեղացնելու, տնտեսությունն ուժեղացնելու, նախնիներին հարգելու լավագույն ճանապարհը շատ փող աշխատելն է:




Հիմա կասեք` էս ինչ սրբաբիղծ բաներ է ասում:


Տեսեք, ո՞վ է կերակրում բանակին, ո՞վ է ֆինանսավորում պաշտոնյաներին, ո՞վ է պահում պետական ապարատը, ո՞վ է աշխատատեղեր ստեղծում, ո՞վ է ճանապարհների կառուցման գումարը տալիս, ո՞վ է շինարարություն անում, ո՞վ է արտահանում, ո՞վ է տուրիզմի միջոցով Հայաստանը պրոպագանդում, ո՞վ է զենք առնում զինվորի համար ու աշխատավարձ տալիս սպաներին…: Ճիշտ եք, բիզնեսը, իր հարկերի միջոցով:

Բիզնեսը/տնտեսությունը մեր անվտանգությունն է ապահովում: Բնականաբար խոսքս արդար, բարիք ստեղծող բիզնեսի մասին է, ոչ թե ժամանակավոր կոռուպցիոն սպեկուլացիայի: Եթե գործարարը շատ փող է աշխատում, ուրեմն վստահ եղեք, որ շատ բարիք է ստեղծում, որի համար մարդիկ վճարում են իրեն:


Էնպես որ, ապրիլի 24-ի զոհերին հիշելու լավագույն տարբերակներից է ամեն օր աշխատել ուժեղ տնտեսություն ունենալու, բիզնեսը մեծացնելու, շատ փող աշխատելու, շատ հարկեր վճարելու ուղղությամբ: Ես դա եմ նախընտրում, լացելու ու ողբալու փոխարեն:

Сообщение «Հիմա կասեք՝ էս ինչ սրբապիղծ բաներ է ասում». Վահրամ Միրաքյանը՝ երկիրն ուժեղացնելու և նախկիններին հարգելու մասին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->