Կանացի հմայքի հիմնական գաղտնիքները. Խորհուրդներ աղջիկներին, որոնք ՊԵՏՔ Է գոնե մեկ անգամ ընթերցել — ingablog

Հետևեք «մեկ վուլգար իրի» կանոնին` աչքի պետք է զառնի հագուստի ընդամենը մեկ պարագա. կամ կարճ կիսաշրջազգեստ, կամ խորը դեկոլտե:


Կիրակի ժամանակ հատկացրեք, որպեսզի պլանավորեք, թե ինչ եք հագնելու ողջ շաբաթվա ընթացքում: Ձգտեք այնպես անել, որ առավոտյան ժամեր չծախսեք մտածելու վրա, թե ինչ հագնել:


Էլեգանտ տեսք ունենալու համար միշտ մաքուր պահեք մազերն ու եղունգները: Խնամված կինն անգամ հասարակ սև պիջակով թագուհու տեսք ունի:

Դիմահարդարումը պետք է համաչափ լինի. եթե ընդգծում եք աչքերը, ապա վառ շրթներկ մի քսեք, իսկ եթե վառ կարմիր շրթներկ եք քսել, ապա խուսափեք ընդգծել աչքերը:

Մարդկանց հանդեպ ուշադիր վերաբերմունքն էլեգանտության էությունն է, ուստի պետք է միշտ տեղին հագնվել: Սեքսուալ և վուլգար հագուստն ուրիշի միջոցառմանը անկրթություն է:

Չի կարելի չափազանց շատ օծանելիք օգտագործել: Թեթևակի զգացվող բույրն այն է, ինչ պետք է:


Եթե հասարակ հագուստ եք կրում, ապա շեշտը դրեք վառ աքսեսուարների և կոշիկների վրա: Հետևեք ձեր շարժուձևին. մարդկանց հետ բարձր տոնով խոսելն ընդհանրապես էլեգանտ չէ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin