>

Ի գիտություն Ձեզ՝ տեղեկացնենք, որ մարդու օրգանիզմի աշխատանքը փոփոխվում է վերջին ծխած ծխախոտը դեն նետելուց արդեն մի քանի րոպե անց։ Ահա 12 հետաքրքիր փաստեր այն մասին, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ մենք դադարում ենք ծխախոտ ծխել։

12 фактов о том, что происходит с телом человека после того, как он бросает курить

1. Առաջին փոփոխությունները սկսվում են արդեն 20 րոպե հետո՝ բարելավվում է արյան շրջանառությունը, լավանում է ոտքերի ու ձեռքերի մատների զգայականությունը։




Քոչարյանի զոհերը

2. Արդեն 8 ժամ հետո արյան մեջ նվազում է ածխաթթվի քանակը։ Դա նշանակում է, որ Ձեր արյան մեջ թթվածնի քանակը նորմայի է գալիս։





3. Երկու օր չծխելուց հետո օրգանիզմն ամբողջովին մաքրվում է նիկոտինից։ Դուք վերջապես կարող եք ձերբազատվել այդ միկրոսկոպիկ բյուրեղներից, որոնք մղում են Ձեզ ծխելու։ Սակայն, ցավոք, միայն նիկոտինը չէ, որ ամբողջովին դուրս է գալիս օրգանիզմից։ Դրան զուգահեռ մաքսիմալ աճում է ծխելու հոգեբանական ձիրգը։

4. Ծխելը թողնելու երկրորդ օրվա վերջում համային ռեցեպտորները կրկին սկսում են նորմալ աշխատել, ու արդյունքում Դուք ավելի լավ եք զգում համային նյուանսները։ Բացի դրանից, Դուք կսկսեք ավելի քիչ համեմունքներ ավելացնել Ձեր ստանդարտ կերակրի մեջ։

5. Երկու օր հետո Դուք ավելի լավ եք սկսում զգալ հոտերը, և այդժամ մի պահ կանգ առնելն ու ծաղիկների հոտը զգալը Ձեզ համար ավելի գրավիչ գաղափար կարող է թվալ։


6. 3 օր հետո թոքերում վերականգնվում է թարթիչավոր էպիթելը։ Ծխելը ոչնչացնում է այդ միկրոսկոպիկ թարթիչները, որոնք մաքրում են շնչուղիները։ Բարեբախտաբար, դրանք վերականգնվում են։

7. Արյան ճնշումը սկսում է կարգավորվել արդեն մեկ շաբաթ հետո, ինչը նվազեցնում է կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների, սրտային ու երիկամային անբավարարվածության, ինչպես նաև ստենոկարդիայի հավանականությունը։

8. Ծխելը թողելու արդյունքում ի հայտ եկած հազը սկսում է անհետանալ արդեն երրորդ շաբաթից։ Այն միանգամից չի կորի, քանի որ Ձեր թոքերին ժամանակ է պետք, որպեսզի դուրս հանեն բոլոր այն վնասակար նյութերը, որոնք կուտակվել են։



9. 2 շաբաթ հետո կարգավորվում է նաև արյան շրջանառությունը, ինչը դրական է ազդում սեռական ֆունկցիայի վրա՝ բարելավելով տղամարդկանց էրեկցիայի որակը ու բարձրացնելով կանանց զգայականությունը։

10. Ծխելը թողնելուց երեք ամիս անց կարգի է գալիս նաև մաշկի երանգը։ Նիկոտինը խոչընդոտում է, որ արյունը հասնի մաշկի վերին շերտերին՝ դարձնելով այն սփրթնած, չոր ու նույնիսկ պլոկվող։ Նիկոտինը նաև արագացնում է կնճիռների գոյացումը, քանի որ խոչընդոտում է օրգանիզմում կալոգենի արտադրությանը։

11. Եթե Դուք չեք ծխել ոչ մի ծխախոտ մեկ տարվա ընթացքում, ապա կորում են ծխելու ակնհայտ հետևանքները. մատների թութունային երանգը, ինչպես նաև ատամների գույնը սկսում է սպիտակել։ Եթե Դուք ատամները ճերմակեցնեք ատամնաբույժի մոտ, նրանք այլևս չեն դեղնի, իսկ արյան շրջանառությունը լնդերում կկարգավորվի։

12. Ծխելը թողնելուց 5 տարի անց կաթվածի հավանակությունը գալիս է նորմայի, իսկ 15 տարի անց նախկինում ծխողի՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը հավասարվում է երբեք չծխած մարդու համապատասխան ցուցանիշին։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->