>

Նրբադեմ գեղեցկուհի երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Երկար գարուն»։ Կորոնավիրուսյան ախտի այս ծանր շրջանում, երբ մոլեգնում է կորոնավիրուսյան արհավիրքը տեսահոլովակը յուրահատուկ է ստացվել՝ օնլայն ռեժիմով։ Իրապես, անչափ հետաքրքիր լուծում է՝ այս օրերի համար։







Քոչարյանի զոհերը

Երաժշտության հեղինակը Մարինե Գյուլումյանն է, խոսքերը՝ LT-ի, գործիքավորումը՝ Մարինե Գյուլումյանի, դուդուկը՝ Արտյոմ Մինասյանի։

Երգն իրապես անչափ հուզիչ է ստացվել․ այն, թեև, ուղիղ բառերով չի խոսում ապրիլքսանչորսյան ողբերգության մասին, բայց ակնարկում է հենց դա։ Բոլոր տողատակերում միմիայն նոր գարնան ու պատմական ողբերգության ակնարկներն են՝ միահյուսված գեղեցիկ հնչյուններով ու Իվետայի անկրկնելի ձայնով։



Գեղեցկուհին հուզումնալից երգում է՝ տենչալով նոր ու անհոգ օրերը, նոր գարուններ, որոնք կբացվեն մեր ներսում, կմնան մեզ հետ ու նոր կյանքով կլցնեն մեր սրտերը։ Հենց այն ժամանակ, երբ կգան նոր գարունները, հույսը կրկին կհնչի մեր կարոտած հոգում ու բոլորիս սրտում կբացվի գարուն։

ՊՐԵՄԻԵՐԱ… Երկար գարուն…

📢ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ ❗❗❗Իվետա Մուկուչյան՝ Երկար գարուն…🕯🙏🏻Ես չեմ էլ իմացել,թե որքան թանկ են ինձ համարկամուրջները, որ հյուսվում են ու կապում են մեզ իրար,Ես ինչպես չեմ հասկացել։Եվ նոր ասես տեսա,թե որքան փոքր ես դու, աշխարհ,Մի անշուք սենյակ, որտեղ անցավ ահա գարունը այս,Ի՜նչ երկար գարուն էր սա։ ԿՐԿՆԵՐԳԴե սթափվեք, մարդի’կ,Ժամն է նոր հասել, Անսիրտ ու սառն ենք դարձել։Թող նոր գարուններ Մեր ներսում բացվեն, Մեզ նոր կյանքով լցնեն։Ու հույսը կհնչի նորից Մեր կարոտ հոգում, Ու լույսը կբացվի նորիցԱմենքիս սրտում։ Մեծ վազքը օրերիՄի լարված գետ էր մեզ նետել, Անտարբեր հոսանք, որ մեզ պոկում էր ու քշում անվերջ,հեռացնում մեզ իրարից Թող գան անհոգ օրեր,Թող սկսվի նոր մի պատմություն,Աչքերով ուրիշ տեսնենք գարունը, որ մնաց մեզ հետ Ու փոխեց երգերը մեր։ԿՐԿՆԵՐԳ 2xԴե սթափվեք, մարդի’կ, Ժամն է նոր հասել, Անսիրտ ու սառն ենք դարձել։Թող նոր գարուններ Մեր ներսում բացվեն,Մեզ նոր կյանքով լցնեն։Ու հույսը կհնչի նորից Մեր կարոտ հոգում ,Ու լույսը կբացվի նորիցԱմենքիս սրտում։Special thanks to ⬇Music & arrangement: Marine GyulumyanLyrics: LTDuduk:Artyom MinasyanStrings: Vache Ter-YegichyanVideo Editor: Karen MelkumyanProducer: Alexandr Mheryan

Опубликовано Iveta Mukuchyan Пятница, 24 апреля 2020 г.

Сообщение Իվետա Մուկուչյանը հուզել է բոլորին՝ «Երկար գարուն» երգի պրեմիերայով появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->