>

Հրապարակ-ը գրում է՝

Միրզոյան Արտուշ Խորենի։ Հայի հավաքական  կերպար։  Արտուշ պապիկին թույլ չէին տալիս, որ ձեռքի ծաղիկները, որը գնել է ցեղասպանության զոհերի հիշատակի համար, ներս մտնի, խոնարհի զոհերի հուշակոթողին։  Ասում էին՝ պարետի կարգադրությունն է։

Տասնյակ հազարավոր մարդիկ համացանցում անհանգստանում էին,  խնդրում, որ բոլորի փոխարեն պապիկին թույլատրել, որ ներս մտնի Ծիծեռնակաբերդ ու իրենց փոխարեն ծաղիկներ դնի։




Քոչարյանի զոհերը

Ասեմ, որ Գորիսի Քարահունջ գյուղի բնակիչները հայտնի են  իրենց պարզությամբ, հյուրասիրությամբ, անմիջականությամբ, անկեղծությամբ ու անասելի բարությամբ։ Շատ եմ շփվել նրանց հետ ու միշտ հիացել։




Պապիկն իրենց գյուղի ընդհանրական կերպարն էր, դարձավ հայ ազգի հավաքական կերպարը… Ո՞վ է համազգային սիրո արժանացած պապիկը․

Davit Simonyan  Ես ճանաչում եմ այդ պապիկին, նա այգեպան է աշխատում էդ տարիքում, օրվա հաց վաստակում։ Ապրում է միայնակ։ Թող արգելեն, նա ոչինչ չունի կորցնելու, առողջություն այս մեծ հայրենասերին։

Զրուցեցի Դավիթի հետ։ Անվտանգության սպա է, հոգեբան, պատմաբան, կիմոստուդիայի դեսպան,- այսպես ներկայացավ ու պապիկից մանրամասներ պատմեց․


Այո, ես պապիկին ճանաչում եմ իր աշխատանքի վայրից՝ բնակավայրը նոր իմացա, ժամեր առաջ ՝ Մասիվում է բնակվում։ Նա աշխատում է Հր․ Քոչարի և Վաղարշյանի խաչմերուկներից մեկի դեղատներից մեկի դիմաց՝ տերևներ է հավաքում, շրջապատը հարդարում, կանաչապատում, որի համար վարձատրվում է։


Ամբողջ օրը աշխատում է արևի, անձրևի տակ, իր քրտինքով հաց է վաստակում։ Երբեք նրան պարապ կանգնած չեմ տեսել, միշտ տեսնում էի աշխատելուց, ամաչում էի գումար առաջարկել, ընդմիջմանւ երբեմն  ճաշի էի հրավիրում։

Վերջին տարիներին հիշողության հետ կապված թեթևակի կորուստ ունի, բայց հին բաները լավ, շատ լավ է հիշում։ Պապիկը կենսաթոշակ անգամ չի ստանում, պատմել է, որ կնոջից բաժանվել է, կինը իր հետ տարել է իր բոլոր փաստաթղթերը։ Տան համար դատի է տվել պապիկին, և նա հայտնվել է անելանելի վիճակի մեջ։

Պապիկը հիշաչար չի, ասում է՝  մի երկու տարի ապրելու եմ, ինչի՞ս է պետք կենսաթոշակը։ Մի անգամ պապիկին մեքենայով հարվածել էին, տարա պոլիկլինիկա, ասացին, որ բարեբախտաբար բան չի եղել։

Դժբախտ պապիկ է,- ամփոփեց Դավիթը։ Նաև սովետական շրջանի կաթսաներ էր վերանորոգում, «չամադանը միշտ ձեռքին», շատ պարտաճանաչ ու բարի մարդ է։

Անգամ պապիկի ձեռքին բջջային չեմ տեսել, որ համարը վերցնեմ։  82 տարեկան մարդ է, բայց մի օր պարապ չեմ տեսել։ Շատ հարգում ու սիրում եմ նրան։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->